«Նա չի հանելու ռազմական դրությունը․ նա ոչ մի արտահերթ խորհրդարանական ընտրություն չի կազմակերպելու, դա բլեֆ է»․ Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գրեմ կետերով, որպեսզի բոլորս մեր քաղաքական պլանավորումների մեջ քիչ թե շատ հասկանանք, թե ինչ երբեք չի անելու Ճկունը :
❗️Նա չի հանելու ռազմական դրությունը
❗️Նա ոչ մի արտահերթ խորհրդարանական ընտրություն չի կազմակերպելու, դա բլեֆ է:
❗️Նա չի դադարելու ուռճացնել COVID-ի ցուցանիշները, որովհետև դրա միջոցով փող է քաշում:
❗️Նա չի վերացնելու սուտ և մանիպուլյատիվ իր վարքաբանությունը ո՛չ իր քաղաքական թիմի, ո՛չ իր քաղաքական հակառակորդների և ոչ էլ իր ընտրազանգվածի նկատմամբ, որովհետև այլ առաջարկ չունի և երբեք չի էլ ունեցել:
❗️Նա երբեք չի ընկալելու, թե ինչ է սփյուռքը և ինչ մեծագույն ավերիչ քայլեր արեց այն հայրենիքից կտրելու համար, թե նախարարությունը լուծարելու և իրեն կից բուտաֆորիա ստեղծելու , թե համահայկական հիմնադրամը վերջնականապես քանդելու և բարոյալքելու առումով: Այդ քայլերը բացարձակապես պատահական չէին և ունեին խորը հակազգային բնույթ:
❗️Նա երբեք այլևս Արցախ չի գնալու
❗️Նա երբեք իրեն չի ճանաչելու իրապես ո՛չ պատասխանատու և ոչ էլ մեղավոր պատերազմի և Արցախի համար:
❗️Նա երբեք չի ընկալելու իր մեղքը մեր տղերքի կորսված կյանքերի համար:
❗️Նա երբեք չի հակադարձելու իր քաղաքական գոյության և կենսագործունեության միակ երաշխավոր Ալիևին, ավելին, նա միակ մարդն է, ում նա իրապես երախտապարտ է:
❗️Նա երբեք չի ընկալելու, թե ինչ է օրենքը, իրավունքը, պետությունը, հանրային համերաշխությունը, որովհետև օրգանապես պայքարել և շարունակելու է պայքարել դրանց դեմ:
❗️Նրան երբեք և որևէ պարագայում ոչինչ ավելի չի հետաքրքրելու, քան հենց ինքն ու բացառապես իր իշխանությունը, որովհետև դա իր ոչ միայն քաղաքական և իրավական, այլ նաև ֆիզիկական գոյության և անվտանգության վերջին բաստիոնն է, որտեղ միայն և միայն ինքն անձամբ կարող է երաշխավորել իր ինքնապահպանումն ու գոյությունը
Հ․Գ. Հասկացեք, մենք աշխարհում միակ երկիրն ենք, որի ազգային անվտանգային հիմնական մարտահրավերն ու սպառնալիքը գալիս է հենց այն պահպանողից և երաշխավորողից»: