Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է «Թվինինգ» ծրագրի անդամ պետության (ԱՊ) կողմից ղեկավար Մարի Ֆրեդրիքսոն Վելասկեսին:
Թե ինչպես իրեն կդրսևորի Մհեր Պետրոսյանը ու որքանով կկարողանա մարդկայնորեն դիմադրել այն ահռելի ճնշումներին, որոնք, ըստ ամենայնի, գործադրվում են դատավորի վրա, ցույց կտա ժամանակը, սակայն նկատենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը՝ որպես, այդ թվում՝ նաև դատարանների անկախության երաշխավոր, պարտավոր է քննության առնել Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունն ու դրա հետևանքները:
Հայոց պատմության ընթացքում միշտ էլ այդպես է եղել՝ նվիրյալների առաջնորդությամբ ժողովուրդը Երկիր է ստեղծել, ապա ստեղծած երկիրը կործանել են դավաճաններն ու նրանց հետևող մորթապաշտները, իսկ այդուհետ նորից, մեծ կորուստների գնով, այն վերականգնել են նվիրյալներն ու հայրենապաշտները… Եվ այդպես իրար հաջորդելով՝ մեկ պետականատեր ենք եղել, մեկ օտարահպատակ…
Զեկույցի բոլոր վերլուծությունները հիմնված են ՀՀ Առողջապահության նախարարության հավաստի պաշտոնական տվյալների վրա:
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրեց, որ մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին, որտեղ քննարկվել է պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիրը։
«Համոզված եմ, որ այսօրվա կառավարության, իշխանության զգալի մասը նախանձով է նայում Հովհաննես Ազոյանին, որ նա դա գրել է, որովհետև իրենք նենց են ուզում էդ ասեն, բայց պաշտոնը թույլ չի տալիս, ասում էլ են, բայց մի քիչ ավելի քողարկված, օրինակ՝ «խի՞ եք խառնվել իրար, Շուշին մերը չէր, Սյունիքն էլ դե ոչինչ, մի օր կկշտանա վերջը Ալիևը, Տավուշն էլ ոչինչ»»,- ասաց Սահակյանցը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը պատասխան հայտարարությամբ է հանդես եկել:
Հոկտեմբերի 17-ին կապիտուլյանտը եկավ Սյունիքի մարզ, ավելի կոնկրետ՝ Գորիսի քաղաքապետարան՝ Առուշենց մոտ, և կոչ արեց համայնքապետերին, կոչ արեց բոլորին, որ՝ հարգելի՛ համայնքապետեր, քաղաքապետեր, անցե՛ք Սյունիքի ինքնապաշտպանությանը։
Խորը վշտով տեղեկացա ականավոր պետական գործիչ Արմեն Իսագուլովի մահվան մասին:
Անհայտ անձինք գնդակոծել են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության՝ Թբիլիսիի գրասենյակը, կուսակցություն, որի հիմնադիրը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է:
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանը Վարչական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում պնդեց, թե Տիրան Խաչատրյանին ազատ արձակելու Արմեն Սարգսյանի հրամանագիրը կասեցված է:
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված հրապարակված տեսագրության առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2021-2022 ուստարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը:
168.am-ը սկանդալային բացահայտում էր արել, որոնք անուղղակիորեն ապացուցում էին, որ Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ․ ըստ էության, հրահանգավորում գործով քննիչ Արթուր Այվազյանին։
Փաստաբան Բենիկ Գալստյանը «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով մանրամասներ է ներկայացնում․ ՈւՂԻՂ:
ԵՊՀ-ում այսօրվանից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առկա և հեռավար/առցանց ձևերի միաժամանակյա զուգակցմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված իրավիճակը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը:
Օնիկ Գասպարյանի գործով Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ տեղեկություններն առավել քան արժանահավատ են, հատկապես՝ վերջին շրջանում իշխող ուժի կողմից դատաիրավական համակարգի նկատմամբ գործադրված ճնշումների վերաբերյալ բազմաթիվ առերևույթ փաստական հանգամանքների ի հայտ գալու, և դրանց վերաբերյալ իշխանության քար լռության համատեքստում։
Նման անառողջ մթնոլորտում չեմ պատրաստվում շարունակել պայքարը ՀՖՖ-ի գծած սցենարով, որտեղ նրանց համար ակումբները բաժանված են յուրայինների և օտարների։ Ծանր է կայացնել այս անմարդկային որոշումը. «Լոռին» կյանք է, մարզը ապրում է ֆուտբոլով, թիմը պայքարում է ամենաբարձր մրցանակային տեղերի համար։ Այս պարագայում չի մնում այլ քայլ՝ պայքարելու ՀՖՖ-ի անարդարությունների դեմ, ուստի որոշում եմ կայացրել` դադարեցնել «Լոռի» թիմի մասնակցությունը ՀՀ առաջնությունում»,- ասվում է Թովմաս Գրիգորյանի հայտարարության մեջ։
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ գեներալները, բարձրաստիճան զինվորականները՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, ի սկզբանե խնդիր են դրել սահմանափակվել միայն հայտարարությամբ՝ աջակցելու և ազդակ հաղորդելու ընդհանուր շարժմանը:
«Եթե մենք խոսում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, ապա մենք կատարում ենք ոչ սովորական՝ շատ բարդ, բայց շատ արդյունավետ աշխատանք, համատեղ աշխատանք: Իսկ բարդ լինելու պատճառը այն է, քանի որ խանգարում է նաև այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իհարկե, դա խանգարում է, բայց ինքնին սա, ես կասեի, նույնիսկ եզակի փորձ է, երբ մի երկիր ՆԱՏՕ-ում է, մեկ այլ երկիր ՆԱՏՕ-ի անդամ չէ», – ասել է նա:
Դավիթ Սահակյանցը՝ ներքաղաքական կյանքի, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջի մասին. ՈւՂԻՂ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
Սյունիքում մեզ համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհների մի մասը կամ հատվում է այս պահին Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքների հետ, կամ գլխավոր մայրուղին անցնում է ադրբեջանական դիրքերի մերձակա հատվածներով:
Մարտի 17-ի երեկոյան ժամերին, 18-19-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց ու դրական եզրակացություն տվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծին՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։
Ցավոք, տպավորություն է, որ հանրության որոշակի շերտերի և առաջին հերթին Փաշինյանի ու իր թիմի մոտ ցանկություն կա հնարավորին չափ շուտ մոռացության տալ այն աղետը, որ եղավ հենց վարչախմբի մեղքով, ու մտնեն մեկ այլ փուլ՝ արտահերթ ընտրությունների ճանապարհով: Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել. Հայաստանն այսօր պատրաստ չէ ընտրությունների:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։