Հիվանդասենյակները` դատարկ, մարդիկ տանը մահանում են. Զարուհի Փոստանջյան:
Նոյեմբերի 22-ին, ժամը 05:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում գազի հոտ է զգացվում:
Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով առնվազն 28 մարդ է տեղափոխվել Ուոքեշո քաղաքի (Վիսկոնսինի նահանգ) հիվանդանոցներ Սուրբծննդյան շքերթի մասնակիցների վրա ավտոմոբիլի վրաերթից հետո, մի քանի հոգի զոհվել է:
Գերմանիան պատրաստվում է ավելի խիստ սահմանափակումներ և պատվաստումների ավելի խիստ կանոններ սահմանել Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, քանի որ երկրում կրկին կորոնավիրուսային վարակների կտրուկ աճ է արձանագրվել։
Երգչուհու ընկերը հաջողակ սպորտային գործակալ է: Նա Klutch Sports Group սպորտային գործակալության հիմնադիրն է, որը ներկայացնում է NBA-ի նշանավոր աստղեր, ինչպիսիք են Լեբրոն Ջեյմսը, ինչպես նաև ԱՄՆ Ֆուտբոլի ազգային լիգայի խաղացողներ:
ՌԴ Վոլոգդայի շրջանի Վելիկի Ուստյուգից ռուս Ձմեռ պապն առաջիններից էր, որը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ըստ շրջանի ղեկավարի՝ Ձմեռ պապը պարբերաբար PCR թեստեր է հանձնում և պատրաստվում է երեխաների հետ հետագա հանդիպումներին, փոխանցում է ТАСС–ը:
Կորոնավիրուսի տարածումից ի վեր մոտ երկու տարվա ընթացում առաջին անգամ Վիետնամի Ֆու Քուոկ կղզի են ժամանել երկու հարյուր պատվաստված օտարերկրացի զբոսաշրջիկներ:
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 17-ին, ժամը 22.30-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Նոր Հաճն քաղաքի Ազատամարտիկների փողոցի խաղասրահից բաժին բերման են ենթարկել Պարգևաշենի 4-րդ թաղամասի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդի:
Ամերիկացի դերասան Ալ Պաչինոն այս առնչությամբ հիանալի խոսք ունի. «Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են»: Այսինքն՝ երբ դուք փոքր-ինչ թուլանաք, միշտ էլ կգտնվի մեկը, ով դա որպես սխալ կընդունի ու կօգտվի իրավիճակից:
Կուբայի բնակչուհի Մավիս Ալվարեսը, որը դատական հայց է ներկայացրել Դիեգո Մարադոնայի մտերիմ մարդկանց դեմ, հայտարարել է, որ հանրահայտ ֆուտբոլիստը բռնաբարել է իրեն, երբ ինքն անչափահաս է եղել:
«Հյուգը» բառը դանիերեն և նորվեգերեն է, որն ասոցիացվում է հարմարավետության և մտերմիկ մթնոլորտի հետ՝ կազմելով դանիական մշակույթը բնորոշող հատկանիշներից մեկը: Դանիացիներն ապացուցել են, որ այդ զգացողությունը կարող է դառնալ կյանքի ոճ:
Նոյեմբերի 12-ի երեկոյան Արմավիրի մարզի Նորապատ գյուղի մի բնակչուհի 1-02 էր զանգել և հայտնել, որ Արմավիրի Երևանյան փողոցի խանութներից մեկի մոտ ծեծել են ամուսնուն, պարտքի դիմաց ապօրինաբար տիրացել նրա «BMW» մակնիշի մեքենային։ Հաղորդումը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Արմավիրի բաժին։
Նիկոլ Փաշինյանի կառավարություններին միշտ էլ բնորոշ է եղել ձևը, ոչ թե բովանդակությունը. ձև են արել, թե տնտեսություն են զարգացնում, սոցիալական խնդիրներ են լուծում, կոռուպցիայի դեմ են պայքարում, անվտանգության ու պաշտպանության համակարգերն են ամրացնում, և այդպես շարունակ։ Բայց արդյունքում տեսում ենք, թե ինչի ենք հասել։