
Ռուսաստանում Ձմեռ պապը պատվաստվել է և պարբերաբար PCR թեստեր է հանձնում

ՌԴ Վոլոգդայի շրջանի Վելիկի Ուստյուգից ռուս Ձմեռ պապն առաջիններից էր, որը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ըստ շրջանի ղեկավարի՝ Ձմեռ պապը պարբերաբար PCR թեստեր է հանձնում և պատրաստվում է երեխաների հետ հետագա հանդիպումներին, փոխանցում է ТАСС–ը:
«Նա առաջինն էր, ով պատվաստվեց, քանի որ պետք է աշխատի երեխաների հետ, ինչպե՞ս կարող է Ձմեռ պապը չպատվաստվել: Նա 100 -ով պաշտպանված է և գրեթե ամեն օր ստուգվում է», – ընդգծել է Վոլոգդայի շրջանի ղեկավար Օլեգ Կուվշիննիկովը՝ հավելելով, որ տարածքը ամանորյա արձակուրդների ժամանակ զբոսաշրջության ամենահայտնի վայրն է:
Ավելի վաղ փորձագետները նշել էին, որ Ձմեռ պապի բամբակյա մորուքը համավարակի ժամանակ կարող է դառնալ վարակման միջավայր, քանի որ խոնավ միջավայրը նպաստում է կորոնավիրուսի զարգացմանը: