Ամստերդամի վավերագրական կինոյի միջազգային փառատոնում (IDFA) Արտավազդ Փելեշյանն արժանացել է «Life achievement award» (ստեղծագործական նվաճումների համար) հատուկ մրցանակին: Այս մասին հայտնում է «Կինոաշխարհը»:
Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցության թեկնածուներն ընտրություններում առաջատարներն են Բոլիվարյան Հանրապետության 23 նահանգներից առնվազն 20-ում եւ Կարակասում:
Հայաստանի օմբուդսմանը ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է 2021թ. նոյեմբերի 16-ի ադրբեջանական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք Սյունիքում, որն ուղեկցվել է քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ուժերի հարձակումներով՝ իրական վտանգի ենթարկելով խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը: Պաշտպանը ներկայացրել է նաև ադրբեջանական ներխուժումներն ու մարդու իրավունքների խախտումները Գեղարքունիքում, Սյունիքում:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով նոյեմբերի 22-ի ժամը 12։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է, հակառակորդի կողմից սադրանքներ չեն արձանագրվել, ուժերի ու միջոցների էական տեղաշարժ՝ նույնպես։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Մանուկյանը երեկ կդառնար 21 տարեկան։ Հարազատներն ու ընկերները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին զոհված զինծառայողին։
«Կարճ, երբ անհայրենիք տականքն ուզում է հանձնել, մասնատել երկիրը պետք է ճանապարհից հեռացնի հայրենիք ունեցողներին ու այն ամեն գնով պահողներին։
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հիշատակված բազմադրվագ քրեական գործով քննչական խմբի կողմից իրականացված նախաքննության ընթացքում զանգվածային անկարգություններին մասնակցելու, կողոպուտ և տարաբնույթ այլ հանցագործություններ կատարելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ 53 մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից 27 անձի նկատմամբ անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 քրեական գործ:
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւն ընտրությունների երկրորդ փուլում հասել է վերընտրման: Այդ մասին հաղորդել է News.bg բուլղարական ինտերնետ-պորտալը: Ընտրատեղամասում ելքահարցումները ցույց են տալիս, որ Ռադեւն ստացել է ձայների 64 տոկոսից մինչեւ 68 տոկոսը:
Որոտան համայնքի ղեկավար, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից Սուրեն Օհանջանյանը, ով երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, և որի դեմ հարուցվել էր քրեական գործ՝ երեկ վիրահատվել է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետի եղբայրը՝ Սեյրան Օհանջանյանը։
2021 թվականի նոյեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 774 զանգ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց նոր դուրս եկա ոստիկանության Նոր Նորքի բաժնից, ուր բերել էին այսօր Մյասնիկյան պողոտայի վրա հայրենիքի կործանման դեմ ցույց անող մեր վեց հայրենակիցների: Ձերբակալվածներից մեկին ազատ էին արձակել, չորսը բողոք չունեին, մեկի նկատմամբ կարմիր բերետավորները բռնի, անհամաչափ ուժ էին կիրառել:
ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի 2023 թ. առաջնության որակավորման փուլի Բելգիայի և Նորվեգիայի հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 21-ից կսկսի նախապատրաստությունը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում կանցկացվի G7-ի երկրների («մեծ յոթնյակ») արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Վերջերս հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով ոլորտում նոր կանոններ են սահմանվել: Նախ՝ 2021թ. հունվարի 1-ից անշարժ գույքի համար հարկ վճարելը պարտադիր է բոլորի համար: Նախկինում գույքահարկ վճարում էին այն սեփականատերերը, որոնց գույքի կադաստրային արժեքը գերազանցում էր 3 մլն դրամը:
Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել…
Ադրբեջանցիները կուտակում են զորքեր, թե՛ մեր տարածքներում, որոնք իրենք օկուպացրել են եւ թե՛ սահմանամերձ գոտիներում։
Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով տեղակայված քսանյոթ դիտակետերում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի պահպանման հսկողություն, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Հետևում եմ Արման Թաթոյանի ամերիկյան այցին: Արևմտյան ափում Թաթոյանի պատվին մեծ միջոցառում է կազմակերպվել Հայ Դատի գրասենյակի կողմից: Թաթոյանն այցի ընթացքում հանդիպումներ է ունենում համայնքի ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, ակադեմիական շրջանակների, նահանգային և ֆեդերալ պաշտոնյաների հետ:
Ա Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին «Ուրարտու»-ն և ՖԻՄԱ-ն, ինչպես նաև «Արցախ»-ն ու «Գյումրի»-ն:
Ոստիկանները, թուրքին միջանցք չտրամադրելու պահանջով ակցիայի ժամանակ, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին ոստիկանական մեքենայով տեղափոխեցին բաժանմունք: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Հայաստանում նոյեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 272 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 334 347-ի:
Ես շատ եմ ուզում, որ Հայաստանի Հանրապետությունը վերջապես դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Այս մասին ԼՀԿ-ն խոսել է դեռևս ս.թ. մայիսի 25-ին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք։ Մենք հանդես եկանք հատուկ հայտարարությամբ և պահանջեցինք իշխանություններից դիմել ՄԱԿ ԱԽ։
Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին աշխատանքի տեղավորած գործատուին պետությունը տրամադրում է աջակցություն:
Հանդիպմանը ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հաստատել է հայրենադարձների հետ շարունակական հանդիպումների կարևորությունը։ Նա նաև հայտնել է ՀՅԴ Հայաստանի կառույցի եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորների պատրաստակամությունը՝ հնարավոր միջոցներով աջակցել հայրենադարձների առջև ծառացած խնդիրների լուծմանը։
Նոյեմբերի 22-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիջիի արխիպելագի մերձակայքում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երեւանի փողոցներից 18 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ: Նշենք, որ առավոտից քաղաքացիները փակել էին Երեւանի մի շարք փողոցներ՝ հայտարարելով, որ ակցիայի նպատակը Հայաստանից թուրքին վռնդելն է։
Ասում են՝ ճանապարհը բացեք, գործից ուշանում ենք…. Վաղը, երբ ռումբերը Երևանի կենտրոնում պայթեն, էլի՞ ես գործի գնալու…..
Հայաստանում յուրաքանչյուր ոք գիտի, թե որն է տարածաշրջանում Ռուսաստանի շահը, ինչ են ուզում Թուրքիան ու Իրանը, ինչ է անում Ադրբեջանը և ում հետ է համագործակցում Արևմուտքը։ Բոլոր այս հարցերում ոչ մի գաղտնիք մարդկանց համար վաղուց արդեն չկա։ Չբացահայտված ու չգիտակցված է միայն մեկ բան՝ Հայաստանի շահը։ Մենք ամեն ինչ գիտենք, բացի նրանից, թե ինքներս ինչ ենք ուզում։ Ու սա մեծ խնդիր է։
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է հնդկական Կալկաթա քաղաքում անցկացվող Tata Steel India մրցաշարում:
Երեւանում երթևեկությունը կաթվածահար է. Սյունիքի հանձնման դեմ դիմադրության իրազեկման ակցիաներ են: