Բաժիններ՝

Կուբացի կինը հայտարարել է, որ Մարադոնան բռնաբարել է իրեն և մանրամասներ է ներկայացրել 20 տարի առաջ տեղի ունեցած դեպքերից

Կուբայի բնակչուհի Մավիս Ալվարեսը, որը դատական հայց է ներկայացրել Դիեգո Մարադոնայի մտերիմ մարդկանց դեմ, հայտարարել է, որ հանրահայտ ֆուտբոլիստը բռնաբարել է իրեն, երբ ինքն անչափահաս է եղել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արգենտինական աղբյուրին:

«Մայրիկն եկել էր ինձ տեսակցելու, երբ մենք Հավանայում էինք, և Դիեգո Մարադոնան չէր ցանկանում բացել դուռը նրա առաջ… Նա փակել էր բերանս, որպեսզի ես չբղավեի և ոչինչ չասե, և ոտնգությություններ է արել իմ նկատմամբ»,- պատմել է Ալվարեսը:

Ավելի վաղ արգենտինական դատարանը լսումներ էր սկսել մարդկանց առևտրի մասին գործով Ալվարեսի հայտարարությունից հետո, որը պնդում էր, որ 20 տարի առաջ՝ 16 տարեկանում, ինքը 2.5 ամիս է անցկացրել հանրահայտ ֆուտբոլիստի հետ: Հայցը ներկայացվել է Մարադոնայի շրջապատի մարդկանց դեմ: Նշվում է, որ աղջիկը Մարադոնայի հետ ծանոթացել է Կուբայում, ուր վերջինս ժամանել էր բուժվելու թմրանյութային կախվածությունից:

37-ամյա կինը պատմել է, որ երբ Մարադոնան խմում և թմրանյութ էր օգտագործում, սկսում էր դաժան վերաբերվել իր հետ:

Նրա խոսքով՝ Մարադոնայի մտերիմները, որոնց դեմ ներկայացվել է հայցը, շատ տեսարանների ականատես են եղել և ոչինչ չեն արել:

Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը կյանքից հեռացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս