Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Իշխանությունները հատուկ բանագնացի միջոցով հասկացրել են, որ կամ պետք է դուրս գա ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որի ցուցակով ընտրվել էր պատգամավոր, կամ էլ նրան կնստեցնեն։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը վստահեցնում է, որ Հայաստանում բնակվող արցախցիների համար կշարունակեն բնակարաններ տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ Արցախում նրանց բնակարանային ապահովության հարցերը չեն լուծել։
Ադրբեջանը լի է վճռականությամբ՝ վերակառուցելու ավելի քան 9 կործանված քաղաքները: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը 44-օրյա պատերազմին նվիրված համաժողովում:
Դաբաղի բուժման համար ունենք գումարի կրկնակի ավելացում. Պապոյան:
Եթե ցուցանիշն այսպիսին է, գուցե 2024 թվականին չկարողանանք հասնել վերջնարդյունքին. Պապոյան։
Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
90 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։
Շրջակա միջավայրի նախարարությանը 2022 թվականի բյուջեով հատկացվել է 6 մլրդ 772 մլն դրամ։
Շրջակա միջավայրի նախարարության ֆինանսավորումն այս տարի նվազել է. Ֆինանսների նախարար։
«Հիշո՞ւմ եք, որ Բադեն-Բադեն էին խոսում, ինչ-որ նկար էին հրապարակել: Բադեն-Բադենի լողավազանում Սերժ Սարգսյանի նկարն էր. աղոտ երևում էր՝ դեղին լողազգեստով: Սերժ Սարգսյանի էդ դեղին լողազգեստն էս երկրի համար ավելի շատ բան է արել, քան իրենց ամբողջ քաղաքական թիմը՝ միասին վերցրած»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արմեն Աշոտյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավային և նրա գլխավորած պատվիրակությանը։
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասուլիսում տեղեկացրեց՝ Հանրապետականն իր ղեկավար մարմիններով, իր անդամներով, համակիրներով, մասնակցելու է նոյեմբերի 8-ի հանրահավաքին:
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2022 թվականի բյուջեի քննարկումը՝ ՈւՂԻՂ:
Այս մարդիկ վախոտ են ու անբարոյական. Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանին է փոխանցել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված շուրջ 1700 զինծառայողի մարմնի մնացորդներ:
«Այն մարդիկ, ում վրա Ռուբեն Վարդանյանը «ստավկա» է դրել՝ Հայաստանի և Արցախի սոցապ նախարարները՝ Մանեն և Մեսրոպը, այդ մարդիկ հաստատ խամաճիկներ են և հաճախորդներ: Ես չգիտեմ՝ Ռուբեն Վարդանյանը որքանով է կարողանում քաշել նրանց թելերը, և երկրորդը՝ կա՞ ինչ-որ մեկը, որ քաշում է Ռուբեն Վարդանյանի թելերը»,- անդրադառնալով ներքաղաքական կյանքում նոր դերակատարների մասին հարցադրումներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Թաթոյանն՝ ո՜ւր, ԱԽՔ-ն՝ ո՜ւր․ ԱԽՔ-ն վաղուց Անվտանգության խորհրդի քարտուղար չէ, նա Ադրբեջանի խոնարհ ծառայողն է»,- արձագանքելով ՄԻՊ Արման Թաթոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի միջև հեռակա և դեմ դիմաց բանավեճին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ինչո՞ւ պատերազմի ժամանակ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը. Արմեն Աշոտյան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին կուսակից, նախկին արտգործնախարար, ապա նաև վարչապետ, իսկ այժմ Էրդողանի գլխավոր քննադատներից Ահմեթ Դավութօղլուն ևս անդրադարձել է արտահերթ ընտրությունների հավանականությանը՝ այն կապելով երկրի տնտեսության վատ վիճակի հետ:
Ռազմագերի հարցում Նիկոլը կա՛մ դեբիլ է, կա՛մ դիտավորյալ է արել, կամ երկուսը միասին է. Արմեն Աշոտյան:
«Հայաստանում հնարավոր իշխանափոխությունը բխում է բացառապես Հայաստանի և Արցախի ազգային շահերից: Քանի դեռ այս հանգամանքը գիտակցող մարդկանց թիվը բավարար չէ, որ այդ իշխանափոխությունը տեղի ունենա ՀՀ ներքին ռեսուրսով, իշխանափոխություն տեղի չի ունենում»,- մամուլի ասուլիսում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Սա այն իշխանությունն է, որի միակ խոշոր ձեռքբերումը 106 ոչխարի հետբերումն է թշնամուց. Արմեն Աշոտյան:
«Մեզ հիմա փորձում են համոզել, որ միջանցքի տրամաբանություն չի լինելու. ձեզ խաբում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած էակը, ձեզ խաբում է ԱԳ նախարարը, փոխվարչապետը, վարչապետը. միջանցքային տրամաբանությունն արդեն դրված է անցյալ տարի նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և իր տեսակետը հիմնավորելու համար խորհուրդ տվեց մեկ անգամ ևս կարդալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տխմարություն որակեց այն հայտարարությունները, թե իշխանություններն են շահագրգռված 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ, որովհետև ցանկանում են բացահայտել ճշմարտությունը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «3+3» հայտնի ձևաչափին և այդ ձևաչափի հնարավոր իրականացման պարագայում՝ դրա տարածաշրջանային ազդեցությանը:
Թուրքիայում փաստաբան Ալի Օզհանը հայտարարել է, որ դիմում է ներկայացնելու ներքին գործերի նախարարություն նոր կուսակցություն հիմնելու մասին, որը կոչվելու է «Կյանք առանց պարտադրանքի» կուսակցություն։ Նա նշել է, որ կուսակցությունը պայքարելու է կորոնավարակի պատվաստումների, դիմակների և պարտադիր «PCR» թեստերի դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է՝ Հայաստանն այսօրվա վիճակում է հայտնվել, քանի որ նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո հայ ժողովուրդը չկարողացավ հեռացնել այն սրիկայախմբին, որը պատասխանատու էր կործանարար, դավաճանական պատերազմի, հազարավոր զոհերի և հայրենազրկման համար:
Արմեն Աշոտյանը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև սպասվող հանդիպման մասին՝ ՈւՂԻՂ:
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 49, մահվան՝ 1 նոր դեպք: 81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ: