«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, 2021 թվականի հոկտեմբերի 17-ին Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ, դիտավորությամբ խախտվել են ՀՀ օրենսդրության պահանջները:
2018թ. դեկտեմμերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, Տավուշի մարզում ամենամեծ թվով քվերներն էր ստացել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Կապան` ՔՊ թեկնածուի հոր հոգեհանգստին: Վաղ առավոտից քաղաքում աննախադեպ աժիոտաժ է եղել, ոստիկանական ավտոմեքենաների հոծ ներկայություն։ Կապան համայնքում ՔՊ-ի թեկնածու Դավիթ Դանիելյանի հայրն օրերս կորոնավիրուսից մահացել էր:
Այս ամենը նախ և առաջ մեզ թույլ կտա պահպանել ՀԱՅՐԵՆԻՔ և ունենալ Անկախ Ազատ Հայաստան ու մոտ ապագայում նաև Ազատ Անկախ Արցախ:
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2022 թվականի բյուջեի քննարկումը՝ ՈւՂԻՂ
Արցախի պաշտպանության բանակը վերականգնման և բարեփոխումների լուրջ խնդիր ունի, դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, սակայն հետպատերազմական ժամանակաշրջանում ՊԲ-ում իրականացված փոփոխությունները մի քանի քայլով առաջ են այն վիճակից, ինչ ունենք Հայաստանում։
«Բարձրանալիս տեսնում է, որ դեպի ծուղակն են գնում․ վարորդին բղավում է՝ հետ քշի, բայց ավաղ արդեն ուշ էր․ Սարգիսն անմահացավ՝ իր մարմնով փրկելով վարորդին։ Սարգսի մարմինը կարողացել ենք հանել այնտեղից միայն երկու ամիս անց», – պատմում է կինը։
11:00-17:00 Անիի տարածաշրջան՝ Մարալիկ քաղաք, Լանջիկ, Քարաբերդ և Ձիթհանքով գյուղեր, Ախուրյանի տարածաշրջան` Ղարիբջանյան, Ախուրիկ և Ոսկեհասկ գյուղեր:
Մնում է տեսնել, թե Apple-ը որքան ճշգրիտ կկարողանա հայտնաբերել ավտովթարները և ինչպես կարող է տեղեկություններ հաղորդել դրանցում գտնվող մարդկանց վիճակի մասին: Verge-ի թղթակիցը կիսվել է իր անձնական փորձով. 2020 թվականի փետրվարին նա ընկել է սկուտերից՝ կրելով Apple Watch Series 4: Խելացի ժամացույցը պատրաստ է եղել շտապ օգնություն կանչել, բայց նա սեղմել է «Ես լավ եմ» կոճակը:
Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ի միջոցով ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա ակնակրել է, որ իշխանությունը խուսափում է արտահերթ ընտրություններից՝ այս անգամ օգտագործելով Netflix-ի հանրահայտ սերիալը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 4-ի առավոտվա դրությամբ կազմել է 248 միլիոն 80 հազար 479: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Ֆրանկֆուրտի DAX ֆոնդային սակարանի հիմնական ինդեքսը, որը ներառում է Գերմանիայի 30 խոշորագույն բաժնետիրական ընկերությունները, նոյեմբերի 4-ին սակարկությունների առաջին ժամերին հասել է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակին՝ 16 055 կետի:
Կորեայի Հանրապետության ղեկավարությունը «խիստ կարեւոր» է համարում այն փաստը, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն իր հրապարակային ելույթներից մեկում արծարծել է Կորեական պատերազմի ավարտի պաշտոնական հայտարարման հարցը:
Չիաբատան կտրատել 3-4 մմ հաստության կտորների և չորացնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Այսպիսի հարց է երբեմն ծագում, երբ մկրտվածը կամ նրա ծնողները դժգոհ են իրենց կնքահորից և այլևս չկան նախկին ջերմ հարաբերությունները: Բայց մկրտվածի դեպքում կնքահոր փոփոխություն հնարավոր չէ, քանզի այդ մարդն է եղել վկան ու երաշխավորը Ս. Մկրտության ժամանակ:
ԱՄՆ-ում՝ Նյու Յորք քաղաքի Լինքոլնի կենտրոնում գտնվող Մետրոպոլիտեն օպերան՝ աշխարհի ամենահայտնի օպերային բեմերից մեկը, բացվել է 1883 թվականին՝ Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի ներկայացումով։ Ստեղծվել է «Մետրոպոլիտեն օպերա հաուզ քամփնի» բաժնետիրական ընկերության միջոցներով։
Եգիպտոսում գտել են Պտահ-Մ-Վիի՝ Ռամզես Երկրորդի գանձապետի դամբարանը: Այդ մասին հաղորդել է ARTnews-ը։
Երբ բենզինի ու դիզելային վառելանյութի գները Հայաստանում նվազում էին, Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնում էր՝ որպես իշխանության ձեռքբերում։ Վերջին մեկ տարում բենզինն ու դիզելը գրեթե կրկնակի թանկացել են, իսկ նա լռում է։ Թեև այդ լռությունը շատ խոսուն է. եթե համարենք, որ այն ժամանակ գների նվազումը իշխանությունների ձեռքբերումն էր, նույն տրամաբանությամբ՝ թանկացումն էլ ձախողումն է։