Նիկոլը, ԱԽ քարտուղարը, Արտգործնախարարը խաբում են՝ «միջանցքային» տրամաբանությունն արդեն դրված է

«Մեզ հիմա փորձում են համոզել, որ միջանցքի տրամաբանություն չի լինելու. ձեզ խաբում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած էակը, ձեզ խաբում է ԱԳ նախարարը,  փոխվարչապետը, վարչապետը. միջանցքային տրամաբանությունն արդեն դրված է անցյալ տարի նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և իր տեսակետը հիմնավորելու համար խորհուրդ տվեց մեկ անգամ ևս կարդալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

«9-րդ կետը բացեք-նայեք. այնտեղ գրված է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային ուղին վերահսկվելու է ռուսական սահմանապահ զորքերի կողմից: Այսինքն՝ Հայաստանն արդեն նոյեմբերի 9-ին զիջել է իր սուվերենության մի մասն այդ ճանապարհի վրա: Հետևաբար, երբ ձեզ ասում են, որ  միջանցք չի լինելու, խաբում են. միջանցք բոլոր դեպքերում լինելու է: Խնդիրն այլ տեղ է՝ այդ միջանցքը ղեկավարելու են, վերահսկելու են մեր ռազմավարական դաշնակից ՌԴ ուժե՞րը, թե՞ ադրբեջանաթուրքական ուժերը»:

Անդրադառնալով, այս համատեքստում, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին՝ Արմեն Աշոտյանը հետևյալ դիտարկումներն արեց.

«Երբ երեկ թյուրիմացություն ԱԽՔ-ը  նորից ասում էր՝ եթե փորձեն միջանցքի խնդիրը լուծեն ուժով, ՀՀ ԶՈւ կդիմակայեն: Ես մեր զինվորների, մեր սպայական կազմի, մեր իրական կռված տղերքի ցավը տանեմ. այդ բանակը մեզ 28 տարի՝ մինչև Նիկոլի գալը, պահել է (մինչև Նիկոլը չեկավ ու չքանդեց այդ բանակը), բայց եթե մեր ԶՈՒ-ն, ձեր ղեկավարությամբ, ունակ են ագրեսիան հետ մղել, բա՝ Սև լիճ, Սոթք-Խոզնավար, այլ հատվածներ, չեք կարողանում մեր սահմանը պահե՞լ՝ ընդամենը մի քանի կիլոմետր առաջ եկած մի քանի հարյուր ադրբեջանցիներին դուրս շպրտել: Դուք հասկանո՞ւմ եք՝ ձեզ ինչքան են խաբում, ժողովուրդ ջան»:

Տեսանյութեր

Լրահոս