Մեր ԱԽ քարտուղարը վաղուց Ադրբեջանի ծառայողն է, ադրբեջանցիների սիրելի կերպարն է. Արմեն Աշոտյան

«Թաթոյանն՝ ո՜ւր, ԱԽՔ-ն՝ ո՜ւր․ ԱԽՔ-ն վաղուց Անվտանգության խորհրդի քարտուղար չէ, նա Ադրբեջանի խոնարհ  ծառայողն է»,- արձագանքելով ՄԻՊ Արման Թաթոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի միջև հեռակա և դեմ դիմաց բանավեճին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Արման Թաթոյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան է Հայաստանում, որից ադրբեջանցիները շարունակում են դժգոհել միջազգային հարթակներում, իսկ ԱԽՔ-ն ադրբեջանցի դեպուտատների սիրելի կերպարներից մեկն է։ Երբ ադրբեջանական պատվիրակությունները փակ քաղաքական տուրուդմբոցների ժամանակ ինձ և իմ գործընկերների հետ էլ փաստարկ չեն ունենում սեփական, իրենք ցիտում են կա՛մ Նիկոլին, կա՛մ Ալենին, կա՛մ ԱԽՔ-ին»,- մանրամասնեց նա:

Հիշեցնենք՝ «ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների շարունակվող խախտումները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային հատվածներում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը՝ որպես հիմնարար երաշխիք» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՄԻՊ Արման Թաթոյանը, ի պատասխան 168.am-ի հարցին, անդրադարձավ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հարցազրույցներից մեկում հնչեցրած մտքերին, թե Արման Թաթոյանի բոլոր հայտարարությունները քաղաքական բնույթի են՝ նկատելով, որ մի քանի ամիս հետո իրենք առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին:

Արման Թաթոյանն ի պատասխան՝ նշել էր. «Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները: Ընդհանրապես ո՞վ է նրան իրավունք տվել ՄԻՊ-ի փոփոխության հարց քննարկել: Դա բացահայտ ոտնձգություն է Հայաստանի ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից: Եվ քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտումների համար հարուցում է վարույթներ, պատասխանատվության ենթարկելու հարց է լուծում, դա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, ես պաշտոնապես դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի Հայաստանի ՄԻՊ անխափան, անկաշկանդ, անկախ աշխատանքը նաև հետագայում»:

Տեսանյութեր

Լրահոս