Նիկոլը գեոպոլիտիկ «շպագատ» է իջել. Արմեն Աշոտյան
«Հայաստանում հնարավոր իշխանափոխությունը բխում է բացառապես Հայաստանի և Արցախի ազգային շահերից: Քանի դեռ այս հանգամանքը գիտակցող մարդկանց թիվը բավարար չէ, որ այդ իշխանափոխությունը տեղի ունենա ՀՀ ներքին ռեսուրսով, իշխանափոխություն տեղի չի ունենում»,- մամուլի ասուլիսում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Նիկոլ Փաշինյանն իր այս խաղերի պատճառով գեոպոլիտիկ «շպագատ» ա իջել, մեջտեղից ճղվելու վրա է արդեն՝ կամ Արևմուտքին պետք է խաբի, կամ ռուսներին:
Ինքը շատ է դա արել ու մարսել, բայց ես վստահ եմ, որ այս անգամ, ինչպես ռուսական ասացվածքն է ասում, Նիկոլի մոտ չի ստացվելու՝ համ ձուկն ուտել, համ էլ անարգանքի սյանը չգամվել»,- ասաց Աշոտյանը:
Արմեն Աշոտյանի խոսքով, այս իշխանության բանաձևը պարզ էր դեռ անցյալ տարվանից. «Տալ ադրբեջանցիներին ու թուրքերին այն, ինչը նրանք ուզում են, մնացածը մտցնել Ռուսաստանի պատասխանատվության տակ ու պահել իշխանությունը»: