Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ ուսուցչական խորհրդի փակ քվեարկությունը: Սա դպրոցի տնօրենի ընտրության 2-րդ փուլն էր: Հոկտեմբերի 12-ին տեղի կունենա տնօրենի ընտրության վերջին՝ երրորդ փուլը, որը, ի դեպ, բաց է լինելու:
Ռուսական gazeta.ru պարբերականի հրապարակման մեջ մեկնաբան Վլադիմիր Կուլագինը գրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հույս ունեն բանակցություններ վարել սահմանների շուրջ իրավիճակի կարգավորման թեմայով: «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու ցանկության մասին: Gazeta.ru-ի հարցմանը մասնակից փորձագետների կարծիքով՝ Երևանն այլ ելք չունի, քան թշնամու հետ բանակցելը: Այլ եղանակով պարզապես հնարավոր […]
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի (ՊԿԱ) ռեկտորի նորընծա ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանը իսկական ջարդ է սկսել ակադեմիայում. պայմանագրերը չեն երկարաձգվում ակադեմիայի՝ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող դասախոսների հետ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի խոսքով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մի մասը Կառավարության անձնակազմի տնօրինության տակ անցնելն անհասկանալի գործարք էր:
Թուրքիայում դարձյալ սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել՝ քաղաքական ուժերի վարկանիշը պարզելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քննիչ հանձնաժողովում ստող պաշտոնյային 8-10 տարի դատապարտող նախագծի չընդունումը ազդակ է լինելու, որ իշխանությունը համերաշխ է լինելու սուտ տեղեկության հետ. Արամ Վարդևանյան:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է «Արամազդ» ջոկատի անդամներին՝ հրամանատար, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության օրոք դարձել է 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջատար. Աղվան Վարդանյան:
Ադրբեջանական իշխանամետ APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրանից պաշտոնական ուղիներով Ադրբեջանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքով արգելված են։ Ադրբեջանը Նախիջևանի առանձին համազորային բանակին մատակարարումներ իրականացնում է հիմնականում Իրանի օդային տարածքով։
Պետք է ապահովել Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Ջալալ Հարությունյանի անվտանգությունը, որովհետև իշխանությունը վաղ թե ուշ փոխվելու է. Տիգրան Աբրահամյան:
Հայաստանի Հանրապետության կենսական շահերի շուրջ տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի միջև պայքարն իր գագաթնակետին է հասնում: Վերջին շաբաթների ընթացքում ուշագրավ ռազմաքաղաքական տարաբնույթ ուղերձների, այցերի, պայմանավորվածությունների պակաս չկա, որի կենտրոնում Իրանի Իսլամական Հանրապետությունն է:
«Առավոտի» տեղեկություններով՝ հոկտեմբերի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Արա Գրիգորյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված գրառման տեսապատճենը, որում նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ է կատարել:
Դավադիր անհայրենիքին մնացել է ընդամենը մեկ քայլ. Աննա Մկրտչյան:
«Նրա նպատակն այս հանձնաժողովի աշխատանքների ձախողումն է, քանի որ այս հանձնաժողովում բազմաթիվ հարցեր պետք է քննարկվեն և բազմաթիվ հարցերի պատասխաններ պետք է փորձենք ստանալ, այս իրավիճակում սա իրեն բոլորովին ձեռնտու չէ: Այսօր մենք թեկուզ փակ ռեժիմով պետք է քննարկեինք, թե այդ ի՞նչ են արել Դավիթ Տոնոյանը և մյուսները, որոնք կալանավորվել են, պետք է հրավիրեինք մասնագետների, հասկանալու համար, թե դիրքերում ինչպես է, ում և ինչ հրամանով մեր զորքերը հետ քաշվեցին, ինչպես Իրանի հետ կարևորագույն ճանապարհը հանձնվեց Ադրբեջանին»,- հավելեց Գեղամ Նազարյանը:
Կառավարությունը վերանայում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգն, այն Երևանում աստիճանաբար կսահմանափակվի և կհանվի:
«Ռոբերտ Քոչարյանին ես մեկնաբանելու որևէ ցանկություն չունեմ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ոսկեեղնիկ հայերենով մեկ-մեկ այնպիսի դարակազմիկ մտքեր է ասում, որ իր մասին խոսելը պարզապես ծիծաղելի է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխանական խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսպես արձագանքեց պատերազմի պատճառների մասին ՀՀ Երկրորդ և Երրորդ նախագահների վերջին հայտարարություններին:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։
Վահե Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
«Հայաստանն իր օրակարգում պետք է պահի հայկական տարածքների՝ Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի հարցը: Համաշխարհային հանրության համար պիտի ընկալելի և պարզ լինի, որ դրանք հայկական հողեր են, մեր հայրենիքն են, որոնք օկուպացված են թշնամու կողմից: ԼՂՀ կարգավիճակի խնդիրը պետք է մշտապես պահվի միջազգային հանրության և գոնե հայկական կողմի օրակարգի առաջնային կետերում»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմում փոփոխություն է տեղի ունեցել:
Ի՞նչ է առաջարկում Կառավարությունը հիպոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի դադարեցման դիմաց. Վահե Հակոբյան:
«Ապրիլի սկզբներն էր, երբ Բաքվից գերիների հետևից գնացած ինքնաթիռը դատարկ եկավ, այսինքն՝ տարածվեց լուր, որ սպանված գերիներ են բերել, բայց պաշտոնական հայտնեցին, թե գնացել, դատարկ է եկել: Մենք խառնվեցինք իրար, նորից ահազանգեցինք ու ապրիլի 19-ին հայտնաբերեցինք Գագիկիս դին Մխիթար Հերացիում: Մեզ զանգեցին ասին, որ ԴՆԹ համընկնում կա»,- սա հատված է լրատվամիջոցներից մեկում տպագրված հոդվածից, որին այսօր անդրադարձ եղավ ԱԺ-ում:
Փաստաբանների պալատը նոր նախագահ ունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Կառավարական տան նիստերի դահլիճում այսօր` հոկտեմբերի 5-ին, տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Սիմոն Բաբայանի պաշտոնի ստանձնման արարողությունը։ Փաստաբանների պալատի 2-րդ նախագահը՝ 2013-2021 թթ. պաշտոնավարած Արա Զոհրաբյանը, հանդիսավոր կերպով իր լիազորությունները հանձնեց նորընտիր նախագահին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 5- մեկնեց Հռոմ (Իտալիա)՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատրաստ է Ալիևի հետ հանդիպմանը տանել բոլոր քարտեզները, սակայն Ալիևն էլ պետք է իր հետ բերի Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին:
Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 8-10 աստիճանով։
Կարեն Նալբանդյանը նշանակվել է ԵՎՐՈ Մ-19 որակավորման փուլի 12-րդ խմբի հանդիպումների մրցավարների տեսուչ:
Հո չե՞նք ասում՝ Նիկոլ Փաշինյանն ինչ ասել է, ճիշտ է եղել. Հովիկ Աղազարյան:
Այս օրերին, երբ թշնամին Սյունիքում ամեն օր իր դիրքերն է բարելավում, մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածք ներխուժելուց հետո ձմռան համար շինություններ է կառուցում, ԱԺ-ում սյունեցի իշխանական պատգամավորները խիստ զբաղվածի տեսք են ընդունել և Սյունիքի հետ կապված որևէ հարցի չեն պատասխանում:
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: