Սյունիքում ստեղծված իրավիճակն ու սյունեցի իշխանական պատգամավորների հանգստությունը
Այս օրերին, երբ թշնամին Սյունիքում ամեն օր իր դիրքերն է բարելավում, մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածք ներխուժելուց հետո ձմռան համար շինություններ է կառուցում, ԱԺ-ում սյունեցի իշխանական պատգամավորները խիստ զբաղվածի տեսք են ընդունել և Սյունիքի հետ կապված որևէ հարցի չեն պատասխանում:
Այսօր 168.am-ը սյունեցի երկու իշխանական պատգամավորներ Կարեն Համբարձումյանից և Նարեկ Ղահրամանյանից փորձեց հետաքրքրվել Սյունիքում տիրող իրավիճակից, սակայն երկուսն էլ նշեցին, որ շտապում են նիստի: Իսկ Կարեն Համբարձումյանն էլ իր հերթին ասաց, թե կարող ենք հարցերը գրավոր ուղարկել:
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ նա գրավոր է պահանջում հարցերը:
Նշենք, որ Սյունիքի մարզում Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում, արդեն մեկ ամսից ավելի է, թշնամին դրել է ոստիկանական կետ և իրանցի վարորդներից գումարներ է գանձում: Այդ ճանապարհով բոլոր մեքենաներն անցնում են ռուսական կողմի ուղեկցությամբ, քանի որ վտանգը մեծ է գերեվարվելու, դրա նախադեպը եղել է, երբ ՀՀ երկու քաղաքացի այդ վայրից գերեվարվել էին և վերադարձվեցին միայն ռուսական կողմի միջամտությամբ
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում