
«Այժմ չեմ կարող փակագծեր բացել, բայց խոստանում եմ, մոտ ապագայում այդ մասին կխոսենք». Վահե Հակոբյանը՝ պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի խոսքով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մի մասը Կառավարության անձնակազմի տնօրինության տակ անցնելն անհասկանալի գործարք էր:
«Շատ մարդիկ կան, որոնց համար անհասկանալի է, թե ինչու կատարվեց այս գործարքը: Դեռ շատ բաներ կան պարզելու հարցի հետ կապված, դրա համար հարցի շուրջ այդքան չեմ կարող տարածվել: Երբ ամեն ինչ պարզվի ու հասկանանք, թե ինչ նպատակ էր այս ամենը հետապնդում, այդ ժամանակ կխոսեմ, այժմ չեմ կարող փակագծեր բացել, բայց խոստանում եմ, մոտ ապագայում այդ մասին կխոսենք: Ինձ մոտ կա հստակ տպավորություն, որ նույն այս կառավարությունը, մեղմ ասած, բոլորին գցել է թյուրիմացության մեջ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վահե Հակոբյանը:
Ըստ նրա, երևի մարդիկ լավ պատկերացում չունեն, թե ինչպես է Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը փոխանցվում: Հետևաբար, թե այստեղ ինչ հետապնդում է իրականացվում, Վահե Հակոբյանն ընդգծեց, որ շուտով կիմանան:
«Այդ բաժնեմասերը կառավարում է Կառավարության աշխատակազմը, դա ինչո՞վ է ժողովրդինը, ինչո՞վ»,- հավելեց Վահե Հակոբյանը:
Ինչ վերաբերում է պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին, Վահե Հակոբյանն ասաց, որ ազատվել են այն մարդիկ, որոնք այնտեղ իրենց մասնագիտական գործունեությունն էին իրականացնում: