Բաժիններ՝

Ավելի, քան հավանական․ Խավին կվերադառնա տուն

«Ռայո Վալյեկանոյից» կրած պարտությունից հետո «Բարսան» պաշտոնանկ արեց Ռոնալդ Կումանին՝ ակտիվացնելով վաղուց փայփայած «B» պլանը: Հարազատ ակումբը կվերադառնա թիմի լեգենդ Խավին:

Mundo Deportivo-ն հայտնել է, որ 41-ամյա իսպանացին արդեն համաձայնել է գլխավորել «Բարսան»։ Բայց դեռ կան մի քանի հարցեր, որոնք պետք է կարգավորվեն։ Նախ՝ լուծել «Ալ-Սաադի» հանդեպ Խավիին պարտավորություններից ազատելու հարցը։ Sport.es-ի տեղեկություններով՝ «Ալ-Սադի» համար Խավիի փոխհատուցումը կազմում է 1 մլն եվրո։

Երկրորդ՝ կատալոնական ակումբը պետք է համաձայնության գա Խավիի մարզչական շտաբի և նրա անդամների աշխատավարձերի շուրջ։ Ըստ նույն Sport.es-ի, Խավիի հետ միասին «Բարսելոնա» կգան նրա շտաբի անդամները, ովքեր աշխատել են «Ալ-Սադում»՝ Չավիի եղբայրը՝ Օսկարը, Սերխիո Ալեգրիի օգնականը և ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Իվան Տորեսը:

Խավիի նկատմամբ «Բարսայի» առաջին լուրջ հետաքրքրությունը Խոսեպ Բարտոմեուի օրոք էր: 2020 թվականի հունվարին ղեկավարությունը վերջնականապես դադարեց գոհ լինել Էռնեստո Վալվերդեի աշխատանքով, և «Բարսան» սկսեց բանակցություններ վարել Խավիի հետ։ Հունվարի 10-ին կատալոնացիների գործադիր տնօրեն Օսկար Գրաուն և սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը հանդիպեցին 39-ամյա խաղացողի հետ Դոհայում՝ քննարկելու հնարավոր նշանակման հարցը:

Հունվարի 12-ին Խավին ասաց, որ պատրաստ է մարզել «Բարսելոնան», բայց բանակցություններն ավարտվեցին նույն օրը։

Բանակցությունների ձախողումից հետո երկու կողմերն էլ իրենց տարօրինակ պահեցին։ Խավին դրանք մեկնաբանել է այսպես. «Ես առաջարկ ստացա «Բարսելոնայից» Էրիկ Աբիդալի և Օսկար Գրաուի միջոցով, բայց չընդունեցի այն: Դեռ վաղ է իմ մարզչական կարիերայի համար, բայց ես դեռ երազում եմ լինել «Բարսելոնայի» մարզիչը»։

Աբիդալը ձևացնում էր, թե «Բարսան» ընդհանրապես չի հետաքրքրվում Խավիով։ Ֆրանսիացին ասել է. «Առաջարկ չի եղել։ Եթե Խավին ունի, թող ցույց տա, քանի որ ես չեմ տեսել։ Առաջին հանդիպմանը նա լսեց մեզ, իսկ երկրորդում Խավին պետք է մեզ պատմեր իր ծրագրի մասին»:

Ամենայն հավանականությամբ, բանակցությունների ձախողման պատճառ է դարձել այն, որ Խավին ութ պայման է առաջադրել «Բարսելոնային». Հիմնականներն են՝ առավելագույն հսկողություն սպորտային բաժնի նկատմամբ, վերահսկողություն երիտասարդական թիմերի և ակադեմիաների ողջ հիերարխիայի նկատմամբ և ակումբում բժշկական համակարգի բարեփոխում։ Խավիի պահանջները ամբողջությամբ ունեին հետևյալ տեսքը՝

1. Առավելագույն հսկողություն սպորտի բաժնի նկատմամբ

Ըստ այս պահանջի՝ Խավին իր վրա պետք է վերցներ մարզական տնօրենի պարտականությունների մի մասը, ներառյալ հարցեր` ֆուտբոլիստների գնման/վաճառքի վերաբերյալ: Այսինքն, Խավին իր անձնակազմով կաշխատի և կխթանի ակումբային փիլիսոփայությունը բոլոր մակարդակներում: Այս պահանջով Խավին ուզում էր ավելի մեծ ազդեցություն ունենալ ակումբի մարզական գործընթացների վրա:

2. Ժոան Վիլլայի վերադարձը

Վիլլան համարվում է «Բարսելոնայի» մոդելային համակարգի հայրերից մեկը. ամբողջ համակարգը՝ երիտասարդական հավաքականներով, որոնց մանկուց սկսում են մարզել խաղացողներին թիմի խաղաոճով` մեծ ճնշումով և կարճ փոխանցումներով: 66-ամյա մասնագետն ակումբում աշխատել է չորս տասնամյակ: Օրինակ, նույն Խավին նրան անվանում է իր ֆուտբոլային հայր:

2018 թվականի ամռանը թիմը չի թարմացրել պայմանագիրը Վիլլայի հետ․ ենթադրվում է, որ ակումբի ղեկավարությունը ցանկանում էր նոր մոդել ներմուծել ակադեմիայում: Արդյունք դեռևս չկա:

3. Կառլես Պույոլի վերադարձը

Սա միակ բանն է, որ պարզ է։ Հայտնի չէ, թե ինչու էր Խավին ուզում կատալոնական թիմի նախկին ավագի վերադարձը, ով վաղուց ավարտել է կարիերան։

4. Հրավիրել Ժորդի Կրոյֆին

Ինչպես Պույոլի դեպքում, այստեղ ևս պարզ չէ, թե ինչի համար էր Խավին ուզում իր թիմում տեսնել հոլանդացուն։

Բայց Կրոյֆ ավագը միշտ պնդում էր, որ ակումբը պետք է ավելի շատ դիմի ակադեմիային և խաղացողների մեջ ինքնություն զարգացնի: Ժորդին լավ գիտի իր հոր կարծիքը. հարցազրույցներում նա հաճախ է պատմում այդ մասին: Նման դաշնակիցը կօգնի նոր մարզչին ակումբի վերակազմավորման գործում:

5. Խավիի եղբայրը՝ մարզչական շտաբում

Հիմա Օսկարը Խավիի օգնականն է «Ալ-Սադ» ակումբում։

6. Վերահսկողություն երիտասարդական թիմերի և ակադեմիայի ողջ հիերարխիայի վրա

Խավին բազմաթիվ հարցազրույցներում ասել է, որ «Բարսայի» ակադեմիայի ուսանողներն ավելի հեշտությամբ են ընդունում այն ֆուտբոլը, որը սահմանել է Գվարդիոլան, նրանք պատվաստվել են մանկուց: Հետևաբար՝ Անրիի, Աբիդալի և այլ թոփ-ֆուտբոլիստների համար սկզբում դժվար էր ակումբում:

Այլ պահանջներից ելնելով՝ արդեն պարզ է, թե ինչպես է Խավին տեսնում «Բարսելոնայի» զարգացումը: Սա վերադարձ է այն հատուկ ուղի, որի մասին խոսել են Կրոյֆը և Գվարդիոլան: Առանց ակադեմիայի, որը հիմքում տաղանդն է, այս ամենն անհնար է։

7. Ակումբում բժշկական համակարգի բարեփոխում՝ աշխատանքից հեռացնելով ներկայիս ղեկավարին

Այժմ բժշկական բաժանմունքը ղեկավարում է Ռիկարդ Պրունան. նա ակումբում է 1997 թվականից: Նա պատասխանատու է ամբողջ համակարգի համար 2007 թվականից: Ըստ երևույթին, Խավին կարծում է, որ Պրունան չի կատարում իր պարտականությունները: «Բարսելոնայում» վնասվածքների քանակը և որոշ ֆուտբոլիստների քրոնիկ խնդիրները (օրինակ՝ Ուսման Դեմբելեն) հուշում են, որ դժգոհության պատճառներ կան:

Խավին նախագահական մրցավազքի մի մասն էր, նրա մրցակից Լապորտան քարոզարշավը կառուցում էր նրա անունից

Վեց ամիս անց Խավիի նշանակման թեման կրկին թարմացվեց։ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ցանկանում էին Խավիին տեսնել գլխավոր մարզչի պաշտոնում 2020 թվականի ամռանը և նրա թեկնածությունն առաջադրեցին գրասենյակներում։

Նախագահական մրցավազքում Լապորտայի մրցակից Վիկտոր Ֆոնտի համար Խավին առաջին ընտրությունն էր: 2020 թվականի դեկտեմբերի վերջին նա հայտարարեց, որ ընտրություններում հաղթելու դեպքում Խավին կզբաղեցնի «Բարսելոնայի» գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ Խորդի Կրոյֆը (Յոհան Կրույֆի որդին)՝ սպորտային տնօրեն։ Ֆոնտը վստահեցրել է, որ հարցն արդեն համաձայնեցված է։ Բայց նա այդպես էլ չդարձավ նախագահ։

Բայց Լապորտայի և Խավիի հարաբերությունները սառչեցին նախագահական քարոզարշավից հետո (Catalunya Radio Insider), սակայն հայտնի չէ, թե ով է առաջինը սառչել։ Բայց արդեն հոկտեմբերի սկզբին «Բարսայի» նախագահը շփվում էր լեգենդի հետ, օրինակ՝ նա բացատրեց, թե ինչու է Կումանին երկրորդ հնարավորություն տալիս։ Այն ժամանակ Լապորտան և նրա շրջապատը վստահ էին, որ պատշաճ համբերության և վնասվածք ստացած խաղացողների վաղաժամ վերադարձի դեպքում հոլանդացին կկարողանա զարգացնել «Բարսան» և պայքարել տիտղոսների համար:

Չնայած այն հանգամանքին, որ Խավին շփվում էր Լապորտայի հետ, «Ալ-Սադի» գլխավոր մարզիչն ընդգծել է, որ չի բանակցի «Բարսայի» հետ այնքան ժամանակ, քանի դեռ Կումանը չի հեռացվել աշխատանքից, հաղորդում է իսպանական Marca-ն։ Խավին գործող մարզչի թիկունքում բանակցությունները համարել է անհարգալից. ըստ երևույթին, նա հետևություններ է արել Վալվերդեի հետ կապված իրավիճակից, որը 2020 թվականի ձմռանը չափազանց զայրացած էր Խավիի հետ գաղտնի բանակցություններից:

Հետաքրքիր է, որ «Ալ-Սադը» հանել է այն կետը, ըստ որի մարզիչը կարող է ազատորեն մեկնել «Բարսելոնա» Խավիի պայմանագրի մայիսյան երկարաձգման ժամանակ։ Նախկին պայմանավորվածությունը թույլ էր տալիս պայմանագիրը միակողմանի խզել «Բարսայի» առաջարկով։ Ըստ ամենայնի, թիմի ղեկավարները կռահել են, որ «Բարսան» շուտով Խավիի օգնության կարիքը կունենա և 1 միլիոն եվրո փոխհատուցում են նշանակել։

«Ալ-Սաադը» Կատարի 2020/21 մրցաշրջանի չեմպիոնն է։ Կատարի առաջնությունում ակումբը չի պարտվել 34 խաղում։ Ակումբային ռեկորդն արդեն գերազանցվել է, իսկ մինչ լիգայի ռեկորդը՝ ընդամենը յոթ հանդիպում։

Շատ հետաքրքիր է, թե արդյոք Խավին կկարողանա օգուտ բերել հարազատ ակումբին: Բայց այդ ամենը միայն պաշոնական նշանակումից և առաջին խաղերից հետո։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս