Քաղաքական դաշտում իշխանության առաջադրած «մարտերն առանց կանոնների» մոտեցումը որևէ մեկին չի շրջանցելու. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Քաղաքական դաշտում իշխանության առաջադրած «մարտերն առանց կանոնների» մոտեցումը որևէ մեկին չի շրջանցելու, նույնիսկ այն անձանց, ովքեր արտաքուստ չեզոք/պասիվ կեցվածք են ընդունել:

Իշխանությունն ունի սահմանված առաջնահերթություններ և կանոնակարգված առաջ է շարժվում, թիրախում պահելով նախկին նախագահներին, Մայր Աթոռը, քաղաքական դաշտի առաջին պլանում դիրքավորված գործիչներին, համայնքներում հեղինակություն ունեցող անձանց, ղեկավարներին:

Որքան իշխանությունը փորձում է «անտեսելու տալ» Դավիթ Համբարձումյանի շուրջ տեղի ունեցողը կամ ցույց տալ, թե իրականում դա սովորական գրոհ է եղել, մեկ է` աղմուկն ու դրան հաջորդող իրադարձություններն ու դրանում իշխանության նյարդային արձագանքները հակառակի մասին են խոսում:

Փաշինյանը մշտապես գործում է վա բանկի տրամաբանության ներքո, ինչը մի կողմից կասկածի տակ է դնում հանրային շահը, մյուս կողմից լարված, ատելություն և թշնամություն պարունակող մթնոլորտ ապահովում ներհասարակական հարաբերություններում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031