«Գնաճը 8.8 տոկոս է և գնալով ավելանում է». Ներսես Երիցյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն այսօր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ արտաքին հաշվեկշռի լավացում են կանխատեսում այս տարվա համար, և միջին ժամկետում որոշակի ճշգրտումներ կլինեն, սակայն դրանք պահպանվելու են կայուն մակարդակի վրա։
«Ֆինանսական շուկաների տեսակետից դա հոսքերի որոշակի հավասարակշռություն է ենթադրում։ Ինչ վերաբերում է մեր հիմնական նպատակադրմանը՝ գնաճին, ապա գիտենք, որ սեպտեմբերի դրությամբ 8,8 տոկոս է ու գնալով ավելանում է։ Այդուհանդերձ, բազային էֆեկտները վերանալուց հետո, այն, ներառյալ մեր քաղաքականության արձագանքը, որ 2020 թվականի դեկտեմբերից ի վեր իրականացնում ենք՝ գնաճը հետ կվերադառնա իր թիրախի շրջանակ՝ թիրախը 4 տոկոս է, որը հրապարակված է։ Մեր վերջին արձանագրությունը հրապարակել ենք, այնտեղ կան որոշակի նյուանսներ մեր քաղաքականության հետ կապված։ Այն արձագանքը, որը կա աշխատանքի հետ կապված, որն արդեն 7-8 ամիս մենք գնաճի ուղղությամբ իրականացնում ենք, արդեն պիտի բերի մեր պատկերացրած արդյունքին, և մենք հաջորդ տարի կվերադառնանք գնաճի նպատակադրման շուրջ»,- նշեց Ներսես Երիցյանը։
Նա ընդգծեց՝ իրենց խնդիրը շարունակում է մնալ գնաճը՝ որպես սոցիալական չարիք, որ այն վերադառնա իր բնականոն մակարդակին, որն էլ Հայաստանի համար գնահատված է 4 տոկոսի շրջանակներում։
«Ֆինանսական շուկաներում ավանդներն այս տարվա կտրվածքով, չնայած բոլոր դժվարություններին՝ 2020-2021 թվականների, կունենանք որոշակի աճ։ Վարկերի առումով այս վատ ակտիվների դուրսգրումը և փոխարժեքի ճշգրտումներից հետո նորից զրոյի կամ դրական աճի միտումներում կլինի։ Շատ բարձր է հիպոթեքային վարկավորման աճը և շինարարության վարկավորման աճը , երկնիշ թվերով են, այսինքն՝ հիպոթեքը մոտ 20 տոկոսով աճել է տարվա սկզբում, և այդ միտումները կշարունակվեն տարվա համար։ Մեր վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը տարվա ընթացքում վարկավորման և ավանդի տոկոսադրույքները, կարելի է ասել, էապես չեն տեղաշարժվել, դրանք դեռևս մնում են նույն մակարդակին, ինչ 2019-20 թվականներին»,- ընդգծեց Ներսես Երիցյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում