Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, այժմ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Կարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որով տեղեկացրել էր՝ սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ վարչական դատարանում քննվելու է իր հայցն ընդդեմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի՝ ԲԴԽ անդամ (ներկայումս արդեն ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով դադարելու վերաբերյալ հայտարարություն տարածելու պահանջի մասին:
Բանն այն է, որ այդ այլընտրանքային ճանապարհը գալիս ու հատվում է մարզի Սյունիք գյուղի հետ, իսկ այնտեղից Կապան քաղաք մուտք գործելու համար պետք է անցել օդանավակայանի հարակից հատվածներով, որի մեծ մասը ադրբեջանական դիտարկման տակ է։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Վլադիվոստոկ քաղաքում սեպտեմբերի 2-4-ն անցկացվող Արևելյան տնտեսական 6-րդ համաժողովին։
Ութերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ ԱԺ աշխատակազմը կշարունակի ստանալ պարգևավճարներ: Կարգադրությունը պաշտոնապես հրապարակվել է խորհրդարանի կայքում:
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն բարձր է գնահատել թիմի կազմում Լիոնել Մեսսիի նորամուտը:
Հարցի նախապատմությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության անտեսված մի էջ. 1919թ. օգոստոսի 29-ի Հասկել – Ուսուպբեգով «Չեզոք գոտի» խայտառակ համաձայնագիրը և 1919թ. նոյեմբեր 23-ի Խատիսյան – Ուսուպբեգով պայմանագիրը Շարուր – Դարալագյազի և Նախիջևանի վերաբերյալ
Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում: Քննարկվել է նաև պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը:
«Սրանով իրավունք է տրվում օգտագործել Նախիջևանի ճանապարհը, այսինքն՝ ադրբեջանական բեռնատարները կարող են Հայաստանի տարածքը հատել ու գնալ Նախիջևան, բայց սա միջանցք չէ, սա իրենց չի պատկանում, այսինքն՝ այդ ճանապարհը պատկանում է մեզ։ Հայաստանն իրավունք է տալիս, որ այդ մեքենաներն իր ճանապարհով անցնեն։ Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում «միջանցքի» մասին որևէ բան չկա։ Ադրբեջանը պետք է կարողանա ապահովել մեր մեքենաների անվտանգությունը, եթե ի վիճակի չեղավ ապահովելու, ուրեմն՝ իր մեքենաները չեն կարող օգտվել մեր ճանապարհից՝ անցնել մեր տարածքով։ Երբ Ադրբեջանն ապօրինի քայլ է անում, մենք աշխատում ենք օրենքով առաջնորդվել, սա ճիշտ չեմ համարում»։
Մարտական պատրաստության պլանային պարապմունքի շրջանակներում ռուսաստանցի խաղաղապահները վարժանք են անցկացրել` ուղղված Լեռնային Ղարաբաղում անօդաչուների կիրառմամբ հնարավոր խախտումները կանխելուն և Լաչինի միջանցքի դիտակետերում անվտանգության ապահովմանը:
Օգոստոսի 30-ին Թուրքիայում տեղի է ունեցել «Baykar Makina» ընկերության նոր «Akıncı Bayraktar» հարձակվողական ԱԹՍ-ի՝ Թուրքիայի ԶՈՒ-երին շահագործման հանձնման արարողությունը, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Արարողությանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուի Աքարը և այլ պաշտոնյաներ:
Ի՞նչ է անհրաժեշտ հասկանալու համար՝ որ աշխատանքն է մեզ երջանկացնելու: Բացարձակ ազատություն, հոգու թռիչք և պատրաստակամություն փորձելու նորը: Էնջիի պատմությունը լավագույնս կարող է ոգեշնչել մեզ՝ գտնելու այն աշխատանքը, որը ներդաշնակում է մեր աշխարհին:
Հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, այս ամառ չի լքի ՊՍԺ-ն և չի միանա «Ռեալին»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան անպայման Ռուսաստանից ձեռք է բերելու ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանից։
Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու հարցը։
Արմեն Գրիգորյանը՝ սահմանազատման մասին. ՈՒՂԻՂ:
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչներից մի քանիսը 168.am-ի հետ զրույցում ասացին, որ գյուղի վերևի սարերում երեկ կեսօրից բռնկված հրդեհը դեռ չի մարել, այրվում են գյուղի արոտավայրերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հուղարկավորության հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
ՌԴ-ի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 9-ին բանակցություններ կանցկացվեն Մոսկվայում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարկուղար Դմիտրի Պեսկովը:
Շահե Աճեմյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ:
ՀՀ ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից: Համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում:
«Այս մարդիկ եկել, ասում են՝ մենք կարող ենք երկիրը հանձնել, այս անենք, այն անենք, թուրքերի հետ պայմանավորվենք, բայց դուք մեզ չեք կարող հայհոյել: Այսինքն, վախի մթնոլորտ են ստեղծում»,- «Հայելի» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ ասաց Politik.am կայքի գլխավոր խմբագիր, լրագրող Բորիս Մուրազին:
«Ընդդիմադիր ուժերը պետք է ունենան լիդեր: Լիդերները պետք է պայքարեն, այլ ոչ թե հովհարային անջատումներով պայքարեն: Ես լիդերի հավակնություն չունեմ: Ես ընդդիմադիր գործիչ եմ, բայց ես չեմ հավակնում պետության առաջնորդի դերին: Ով հավակնում է, նա պետք է առաջնորդի»,- «Հայելի» ակումբում տված իր ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ իր համար էական չէ՝ նոր ուժեր կգա՞ն, թե՞ կլինի հին առաջնորդ. կարևորը, որ լինի ազգային առաջնորդ:
Տիգրան Աբրահամյանը՝ Սյունիք իր այցի մասին. ՈւՂԻՂ:
Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նեթելաշվիլին պահանջում է վերականգնել հասարակական տրանսպորտի աշխատանքը, հակառակ դեպքում սպառնում է ժողովրդին դուրս բերել Ռուսթավելի պողոտա։
Իրենք Վազգեն Սարգսյանից ու Սերժ Սարգսյանից կոմպլեքս ունեն. նրանք հաղթանակի սիմվոլ են. Շարմազանով:
Կապիտուլյացիայից հետո ԱԺ-ով իշխանությունը վերցնելու հնարավորություն կար. Էդուարդ Շարմազանով:
Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է վերացնել նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կամ նվազեցնել դրա չափը։
Դու, քո բանակցածը, ո՞ւմ վրա ես գցում. Ադրբեջանը մեր օրոք «իզգոյ» էր. Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին: