Մբապեի տրանսֆերը խափանման փուլում է
Հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, այս ամառ չի լքի ՊՍԺ-ն և չի միանա «Ռեալին»:
Marca-ի փոխանցմամբ ՝ փարիզեցիներին չի բավարարում «Մադրիդի» երկրորդ առաջարկը՝ 170 միլիոն եվրո՝ գումարած 10 միլիոն բոնուսների չափով:
ՊՍԺ-ն կարծում է, որ 22-ամյա խաղացողը շատ ավելին արժե: Ֆրանսիական ակումբի ղեկավարները մտադիր չեն բանակցել նրա հնարավոր վաճառքի մասին «Ռեալի» նման առաջարկով:
Միևնույն ժամանակ, «Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ մեծացնել իր առաջարկը: Եթե ակումբներից մեկը չփոխի իր դիրքերը, ապա 22-ամյա հարձակվողը ոչ մի տեղ չի գնա:
Ինքը՝ Մբապեն, այժմ հանգիստ հետևում է իրավիճակի զարգացմանը: Marca-ն պարզաբանում է, որ ամեն ինչ գնում է դեպի այն, որ նա մնալու է:
Ֆրանսիացու պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ: ՊՍԺ-ն պատրաստ է ռիսկի դիմել և մեկ տարի պահել նրան՝ հույս ունենալով, որ կբանակցի պայմանագիրը երկարաձգելու համար մրցաշրջանի ընթացքում:
Սիրարփի Աղաբաբյան