«Մեսսին դեռ հեռու է իր լավագույն մարզավիճակից»․ Պոչետինո
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն բարձր է գնահատել թիմի կազմում Լիոնել Մեսսիի նորամուտը:
Արգենտինացին խաղադաշտ մտավ 66-րդ րոպեին՝ փոխարինելով Նեյմարին:
«Լավ էր։ Լեոն նոր էր խաղադաշտ մտել, բայց նրա առաջին հպումները մեզ ինչ-որ բան տվեցին, վստահություն ավելացրին թիմին: Նույնիսկ այնպիսի ֆուտբոլիստի համար, ինչպիսին Մեսսին է, կարևոր է լավ դեբյուտ անել:
Լեոն լավ մտավ խաղի մեջ: Մեսսին դեռ հեռու է իր լավագույն մարզավիճակից, բայց լավ է մարզվում: Ազգային հավաքականների համար դադարից հետո նա կլինի կատարյալ վիճակում»,- ասել է Պոչետինոն:
Սիրարփի Աղաբաբյան