Բաժիններ՝

Թուրքիան պատրաստ է քննարկել Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու հարցը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու հարցը։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ «Թուրքիան ձգտում է իր ներդրումն ունենալ Աֆղանստանի վերակառուցման գործում ՝ ապահովելով աֆղան ժողովրդի անվտանգությունն ու կայունությունը: Քաբուլի օդանավակայանի հարցում պետք է ապահովվեն անհրաժեշտ պայմանները, պետք է ընդունվեն և հաստատվեն թուրքական պետական իշխանությունների որոշումները, ինչպես նաև տրվեն նախագահի հանձնարարականները: Մենք պատրաստ ենք դիտարկել բոլոր առաջարկները»,-ասել է Աքարը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս