Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները կանցկացվեն սեպտեմբերի 9-ին

ՌԴ-ի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 9-ին բանակցություններ կանցկացվեն Մոսկվայում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարկուղար Դմիտրի Պեսկովը:

«Այդ ժամկետը մենք կարող ենք հաստատել, այդ ժամկետով է իրականացվում Մոսկվա Լուկաշենկոյի աշխատանքային այցի նախապատրաստումը»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ, նրան շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ, նախագահները նաեւ արծարծել են երկկողմ համագործակցության հարցեր եւ կայանալիք շփումները: Ավելի ուշ Պեսկովը ճեպազրույցի ընթացքում լրագրողներին պատմել է, որ Լուկեշենկոյի այցը Ռուսաստան եւ Պուտինի հետ շփումները պլանավորվում են սեպտեմբերի առաջին տասնօրյակում:

Տեսանյութեր

Լրահոս