Թուրքիայի հյուսիսում գտնվող Կաստամոնու և Սինոպ քաղաքներում հորդառատ անձրևների պատճառով մահացածների թիվը հասել է 44-ի։
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ազգայնականների ու ոստիկանության միջև:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ամերիկյան «Moderna» ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Կանադայում Moderna պատվաստանյութի արտադրություն կազմակերպելու հարցը:
168.am-ի տեղեկություններով՝ այս պահին մարդաշատ է Շիրակի մարզպետարանի բակը: Մեզ փոխանցեցին, որ այնտեղ հավաքվել են Շիրակի մարզից գերեվարված ու որպես պատանդ Ադրբեջանում ապրող տղաների հարազատները:
Երևանի Կենդանաբանական այգու նորանշանակ տնօրենի ժ/պ-ն ոստիկանների ուղեկցությամբ օգոստոսի 12-ի ուշ երեկոյան մտել են Կենդանաբանական այգու վարչական շենք՝ կոտրելով դուռը, առանց Վլադիմիր Սիմոնյանի իմացության, բացել են տնօրենի աշխատասենյակի «պլոմբած» դուռը և նոր փական դրել։ Այս մասին 168.am–ին ահազանգում են Կենդանաբանական այգու աշխատակիցները։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի պաշտոնական լրահոսը վերջին ամիսներին աստիճանաբար կոշտացել է։
Օգոստոսի 13-ին, ժամը 02.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում մոպեդը կողաշրջվել է. 26-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Պոլսահայ հայտնի լրագրող, «Արմենպրես» լրատվական գործակալության թուրքերեն լրատվության և հրատարակությունների ծառայության գլխավոր խմբագիր Րաֆֆի Հերմոն Արաքսի վերջին հրաժեշտի արարողությունը. Նրան հրաժեշտ տալու եկել էին բազմաթիվ հասարակական գործիչներ, մտավորականներ, հարազատներ ու ընկերներ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օգոստոսի 14-ին այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք (Տեղի համայնքապետարան): Տեղ գյուղում հանդիպմանը մասնակցել են համայնքի Արավուս, Խոզնավար, Խնածախ և մի շարք այլ գյուղերի բնակիչներ:
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում քաղաքացիները կրկին բողոքում են սանիտարական անցաթուղթ ունենալու իշխանությունների որոշման դեմ:
Չինաստանի հյուսիս-արևմուտքում ածխահանքի հեղեղման հետևանքով մահացել է առնվազն մեկ մարդ, ևս 19-ը հայտնվել են փլուզման տակ:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին օգոստոսի 14-ին հայտարարել է հրատապ խորհրդակցություններ սկսելու մասին, որոնց նպատակը կառավարական ուժերի և ծայրահեղական «Թալիբան» շարժման միջև հրադադարի հաստատումն է:
Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան ղեկավարությունն աշխատակիցներին հանձնարարել է ոչնչացնել գաղտնի փաստաթղթերը: Պատճառը երկրում ծայրահեղական «Թալիբ» զինյալների գրանցած հաջողություններն են: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր անանուն դիվանագիտական աղբյուրի վրա:
Օգոստոսի 14-ին, ժամը 10:57-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարատովկա գյուղի մոտակա ձորակում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր, օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Մադրիդի «Ռեալ»-ը հերքել է տարածված լուրը, թե ակումբը դիտարկում է իսպանական Լա լիգայից անգլիական Պրեմիեր լիգա տեղափոխվելու հարցը: «Ռեալ»-ը հայտարարություն է տարածելով, շեշտելով, որ լուրը, որը տարածել է Mundo Deportivo թերթը, կեղծ է:
Դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության: Ինչպես հայտնեցին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունից, այս մասին Արագածոտնի մարզում դատարանի նորանշանակ նախագահ Գոհարիկ Խաչատրյանին ներկայացնելիս հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը.
Միացյալ Նահանգների ղեկավարությունն աշխատում է Կատարի հետ համաձայնագիր կնքելու շուրջ, որի համաձայն այդ երկրում ժամանակավոր կհաստատվեն Աֆղանստանի այն քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները, որոնք կօգնեն ամերիկացի զինվորականներին: Այս մասին հայտնում է ամերիկյան CNN-ը:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն չի բացառել, որ Աֆղանստանում իրավիճակի սրման պատճառով մայրաքաղաք Քաբուլից կարող են տարհանվել իրենց դեսպանատան աշխատակիցները:
Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունն ահազանգում է՝Շուշիի կերպարվեստի թանգարանի տարածքն ամբողջովին մաքրվել է, քանդակները հեռացվել են տարածքից։
Միացյալ Նահանգների զինված ուժերն անխուսափելի են համարում Աֆղանստանում դեսպանության ամբողջ անձնակազմի տարհանումը: Այս մասին հայտնում է Politico-ն:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Քարվաճառի (Քելբաջար) շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել: Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։
Արցախում օգոստոսի 13-ին կատարվել է 40 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Արցախի Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն արձակուրդի շրջանակներում իր ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ Հանրապետության տեսարժան վայրերին։
Հնդկաստանի հյուսիսում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի:
ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ալբուքերք քաղաքի դպրոցներից մեկում կրակոցների հետևանքով առնվազն մեկ աշակերտ է մահացել:
Հայաստանում օգոստոսի 14-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 430 նոր դեպք, առողջացել է 214 մարդ, գրանցվել մահվան 7 դեպք: Օգոստոսի 13-ին կատարվել է 7077 թեստավորում: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Աֆղանստանում իրադրության վերաբերյալ խորհրդակցություն է իրականացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ: