ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է հայ-թուրքական սահման

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն արձակուրդի շրջանակներում իր ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ Հանրապետության տեսարժան վայրերին։

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է, որ օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ, որտեղ ծանոթացել են մի շարք տեսարժան վայրերի, այդ թվում՝ Բագարան գյուղում գտնվող Սուրբ Շուշանիկ եկեղեցին (X դար) և 12-րդ դարում կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցին։

Այցի ընթացքում Սերգեյ Կոպիրկինն այցելել է նաև Հայաստանում Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ ջոկատի ծառայության վայր և հայ-թուրքական սահմանի մոտ տեղակայված դիրքերը, հանդիպել հայ և ռուս սահմանապահներին, ծանոթացել նրանց առջև դրված խնդիրներին և դրանց իրականացմանը և թե ինչպես են համատեղ ծառայություն իրականացնում՝ պաշտպանելով Հանրապետության սահմանները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031