Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն օգոստոսի 13-ին լրագրողներին հայտնել է, որ իրադրություն Աֆղանստանում ավելի է վատանում:
Սերժ Սարգսյանի արցախյան այցելությունն ուղերձ է բոլորին, բայց առաջին հերթին՝ Ալիևին ու նաև միջազգային հանրությանը, որ Հայաստանում կան պետական ու քաղաքական գործիչներ, ովքեր հանձնառու են Արցախի համար և ովքեր, ի տարբերություն գործող իշխանության, ձեռքերը չեն լվացել Արցախից։ Որովհետև իրականում Նիկոլ Փաշինյանն անդադար խոսելով «խաղաղություն հաստատելու ժողովրդի մանդատի մասին», ցույց է տալիս, որ իր ու իր իշխանության համար Արցախ ու Արցախի հարց՝ որպես այդպիսին, այլևս գոյություն չունի, և որ իր համար «ապագա կա» առանց Արցախի։
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի իշխանական ու ընդդիմադիր ուժերի մոտ «психоз»-ա՝ չես հասկանում ով ա իշխանություն, իսկ ով ընդդիմություն։
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.90%-ով և կազմել 68.03 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.45%-ով և կազմել 70.59 դոլար:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1994-ի մայիսին ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում հրադադար հաստատվելուց հետո, պաշտոնական Բաքուն տասնամյակներ շարունակ շփման գծում նախաձեռնելով տարբեր սադրանքներ, շտապում էր կատարվածի մեղքը բարդել հայկական կողմի վրա… Նպատակը պարզ էր ու հասկանալի. հակառակորդը դրանով ցույց էր տալիս, որ ինքն անհաշտ է ստեղծված իրավիճակի հետ և, որ հեռանկարում պատերազմի վերսկսումն անխուսափելի է…
Երևանում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է shamshayn.com–ը։
Եվրոպական մի շարք առաջնություններում կկայանանհերթական տուրերի հանդիպումները:
Օգոստոսի 14-ին, ժամը 08։41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։
Կարծում եմ հայկական զորքերը դուրս են բերվելու Արցախից: Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի այդ պահանջը ևս կատարելու է, նա որևէ լծակ չունի Ադրբեջանի իշխանություններին հակառակվելու, այդ պատճառով էլ մենք Արցախում փորձում ենք այնպես ինքնակազմակերպվել, որ նման խնդրի դեպքում մեր պաշտպանությունը կարողանանք կազմակերպել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը.
Մինչ Թուրքիայում բորբոքվում են փախստականների, անօրինական ներգաղթյալների ու ժամանակավորապես այդ երկրում ապաստանածների շուրջ բուռն քննարկումները, իշխանությունները խնդրի համար համակարգված լուծումներ գտնելու ուղիներ են որոնում։
Աֆղանստանի իրադրությունն էլ ավելի անկանխատեսելի է դառնում եւ առկա են հումանիտար աղետի բոլոր նշանները, բայց վատթարը դեռեւս առջեւում է: Այդ մասին կայացած ճեպազրույցում հայտարարել է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պաշտոնական ներկայացուցիչ Թոմսոն Փիրին:
Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլա Սալեհը հայտարարել է, որ չի ընդունի հանգամանքներով պարտադրված ոչ մի կարգի գործարաք «Թալիբան» արմատական շարժման հետ: Օգոստոսի 13-ին այդ մասին հաղորդել է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը։
Թուրքական «Aksoy Araştırma» ընկերությունը փորձել է պարզել՝ ում կընտրեն քաղաքացիները, եթե այս կիրակի այդ երկրում ընտրություններ լինեն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օգոստոսի լույս 13-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնից Մասիսի բաժին հաղորդեցին, որ կրծքավանդակի շրջանում դանակահարված վիճակով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Խաչփար գյուղում բնակվող 37-ամյա մի տղամարդ։
2021 թվականի «Ֆրեսկո» փառատոնը նախապատրաստելիս հաշվի է առնվել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, ծրագիրը մշակվել է ներառական արժեքների, հանրությանը մոտիվացնող, ոգևորող, զինվորներին մեծարող միջոցառումներով՝ համերգներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, մարզային ծրագրեր, մոտիվացիոն հանդիպումներ: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8–րդ միջազգային փառատոնի ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 13-ի առավոտվա դրությամբ կազմել է 205 միլիոն 423 հազար 988:
Ֆինլանդիայում Եվրոպա լիգայի խաղարկության երրորդ փուլի «ՀԻԿ»-«Նեֆտչի» հանդիպմանն ադրբեջանական ակումբի երկրպագուներին թույլ չեն տվել մարզադաշտ մտնել Ադրբեջանի դրոշներով:
Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
Առանձին թասի մեջ հարել ձվի սպիտակուցը 1 պտղունց աղի հետ և զգուշությամբ խառնել կաթնաշոռային զանգվածին:
Աննախադեպ քանակի միգրանտներ փորձում են հատել Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը։
Սան Պաուլոյի դաշնային համալսարանի գիտնականների խումբը պարզել է, թե վարժությունների որ տեսակն ու ինտենսիվությունն է մեկ երրորդով նվազեցնում քաղցկեղի առաջացման ռիսկը: Այս մասին գրում է EurekAlert-ը:
31-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին և ձերբակալվել:
Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահներ և ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկների մերժումից հետո Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դիմեց միջազգային հանրությանը և ՀՀ գործընկեր երկրներին: