Բաժիններ՝

ԵՄ-ն ուսումնասիրում է Աֆղանստանից իր ներկայացուցչությունների փախչող աշխատողների ընդունան հնարավորությունը

Եվրամիությունն ուսումնասիրում է Աֆղանստանից իր ներկայացուցչությունների փախչող նախկին տեղացի աշխատողներին ապաստանի տրամադրման հնարավորությունը, որոնք երկյուղ են կրում «Թալիբան» շարժման կողմից ռեպրեսիաներից: Օգոստոսի 12-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։

«Աֆղանստանից միջազգային ուժերի շարունակվող դուրսբերումը հանգեցրել է այն բանին, որ շատ աֆղաններ, ովքեր որպես տեղացի տեխնիկական աշխտաողներ են եղել Քաբուլում Եվրամիության ներկայացուցչություններում, սկսել են միջազգային պաշտպանություն խնդրել՝ երկյուղ կրելով «Թալիբան» շարժման կողմից ռեպրեսիաներից: ԵՄ-ն շատ լուրջ է վերաբերվում այդ ոլորտում անվտանգության հարցերին եւ ակտիվորեն աշխատում է իր անդամ երկրների հետ լուծումների որոնման ուղղությամբ, սակայն այցագրերի կամ միջազգային պաշտպանության տրամադրման որոշումը գտնվում է սոսկ Եվրամիության անդամ երկրների իրավասության ներքո»,- հայտարարել է նա:

Օգոստոսի 10-ին ԵՄ-ի վեց երկրներ՝ Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան եւ Նիդեռլանդները, նամակ են հղել Եվրահանձնաժողով, որտեղ ԵՄ-ի գործադիր կառույցին կոչ են արել Աֆղանստանը չներառել վտանգավոր պետությունների ցանկում, ինչը Մության պետություններին կհարկադրեր ավտոմատ կերպով ժամանակավոր ապաստան տարմադրել այնտեղից բոլոր գաղթածներին:

Այդ պետությունների իշխանությունները կարծում են, որ Աֆղանստանի տարածքի մի մասի անցումը «Թալիբան» շարժման վերահսկողության տակ տակավն չի նշանակում, թե այդ երկիրը վտանգավոր է դարձել: Նույն օրը ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության մի աղբյուր Բրյուսելում լրագրողներին հայտնել է, որ Եվրահանձնաժողովի գնահատումներով՝ «Թալիբան» շարժումն այս պահին վերահսկողության տակ է վերցրել երկրի տարածքի 65 տոկոսը, բայց հիմնական քաղաքները վերահսկվում են կառավարական ուժերի կողմից:

Ինչպես սպասվում է, Աֆղանստանի ներառման հարցն այն պետությունների ցանկում, որոնց ԵՄ-ն համարում է վտանգավոր, կքննարկվի օգոտոսի 18-ին ԵՄ-ի ներքին գործերի նախարարների արտահերթ տեսախորհրդաժողովում: Այդ առցանց հանդիպումը պլանավորված է, գլխավորապես, Լիտվայում միգրացիոն ճգնաժամի խնդրի քննակման նպատակով, որտեղ Բելառուսի տարածքից ժամանում են հարյուրավոր անօրինական միգրանտներ, այդ թվում եկվորներ Աֆղանստանից, ովքեր Եվրոպա են անցնում Մերձավոր Արեւելքի երկրներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս