Բաժիններ՝

Ավելի լավ վարձատրելու հնարավորություն ենք տալիս. «Հայփոստը»՝ աշխատակիցների կողմից հեռախոս վաճառելու լուրերի մասին

Համացանցում շրջանառվող լուրերը, թե «Հայփոստի» աշխատակիցներին պարտադրում են հեռախոս վաճառել՝ իրականությանը չի համապատասխանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայփոստ» ՓԲԸ մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

««Հայփոստի» բաժանմունքներում վաճառվում են հեռախոսներ, որոնց վաճառքից աշխատակիցներն ունեն բոնուս, որն ավելանում է աշխատավարձին: Հիմա մենք պարտադրո՞ւմ ենք, թե՞ ավելի լավ վարձատրելու հնարավորություն ենք տալիս,- նշեց «Հայփոստ» ՓԲԸ մամուլի քարտուղարը՝ մանրամասնելով,- Մեր շատ բաժանմունքներում են վաճառվում հեռախոսներ, ու այն աշխատակիցները, որոնք վաճառում են հեռախոս, ստանում են համապատասպան պարգևավճար: Արդեն կես տարուց ավելի է՝ մենք իրականացնում ենք հեռախոսների վաճառք:

Այլ նորամուծություններ էլ ունենք. գյուղական շրջաններում դեղորայք ենք հասցնում մարզի բակիչներին՝ իրենց պատվերով: Գաղտնիք չէ՝ շատ գյուղերում դեղատներ չկան, և մենք լուծում եք գյուղի բնակիչների համար այդ կարևոր խնդիրը: Մարդը պատվիրում է և հաջորդ օրը ստանում է իրեն անհրաժեշտ դեղորայքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս