Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 3 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 38 հրշեջ ուղղաթիռ, 620 հրշեջ մեքենա, բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տանկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն: Ավելի քան 4000 հրշեջներին միացել են նաև բազմաթիվ բնակիչեր ու բանակային որոշ ստորաբաժանումներ:
«Ես այդ գիշեր եկել էի Երևան, որովհետև ես բանկերի հետ ունեմ խնդիր, բանկերը հիմա իմ տունն են հանել վաճառքի, տունը և մեքենան: Ու Սանոսյանը շատ լավ տեղյակ էր դրանից: Ես իրենց ասել էի՝ «ի՞նչ անենք այդ հարցում, ինձ ժամանակ է պետք մինչև աշուն», ինքը ոչ մի միջամտություն չարեց, ոչ էլ կարող էր անել, դրա համար ես չեմ նեղանում: Ասել եմ՝ ես պետք է գնամ, բանկերի հետ իմ հարցերը կարգավորեմ: Այդ գիշեր, որ ինձ զանգեցին, ասին՝ կրակոցներ են եղել, ես գիշերը թողել եմ, Երևանից հետ եմ եկել համայնք: Առավոտ շուտ ես իմ համայնքում եմ եղել, տեղյակ եմ եղել, մասնակցել եմ բոլոր հարցերին, ու որ դրանից հետո հրադադար տվեցին, արդեն կրակոցները դադարել էին, ես շուտ գնացի Երևան՝ իմ տան հարցերով: Իսկ իմ տան հարցը չի կարա լինի երկրորդական:
Հեռացող Ազգային ժողովն այսօր վերջին արտահերթ նստաշրջանն է գումարել՝ օրակարգում ընդգրկելով նաև «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը։ Նախագծի հեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մանրամասներ հայտնեց առաջարկվող փոփոխությունից․
«Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակողներ չկան, դադար են տվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը։ Գյուղապետից հետաքրքրվեցինք, թե արդյոք վերջին օրերին ծավալված փոխհրաձգությունը միայն դիրքերի՞ ուղղությամբ է եղել, թե՞ թշնամին նաև գյուղն էր թիրախավորել․ «Սահմանը հենց մեր գյուղի դեմն է, բա կրակում են․․․»
Տգիտությունն ու անտեղյակությունը «սեփական աղբյուրների» քողով շղարշող և իրենց օբյեկտիվ լրատվական համարողները դիտողականություն ապահովելու միջոցով ընդամենը ջուր են լցնում նիկոլական ջրաղացներին։
2021 թվականի հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն է ստացվել առ այն, որ Իրանից Եվրոպական միության երկրներ հերոին տեսակի թմրամիջոցի ապօրինի փոխադրմամբ զբաղվող անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Ուկրաինայի տարածքներով տարանցիկ տեղափոխել հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ:
Ազգային ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նախօրեին հրապարակավ դիմել էր ԱԺ դեռևս գործող նախագահին, որպեսզի արտակարգ նիստ հրավիրի, և քննարկվի սահմանում տիրող վիճակը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 30 կընդունի երկրում բնակվող կուբացիներին, որոնց հետ կքննարկի վերջին իրադարձությունները Կուբայոմ եւ դրանց ԱՄՆ-ի վարչակազմի արձագանքը: Այդ մասն ասված է պետության ղեկավարի՝ հուլիսի 29-ի երեկոյան տարածված գրաֆիկում:
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի եզրափակիչ:
Արցախում հուլիսի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հայտնաբերվել:
ԱԺ արտահերթ նիստը. ՈւՂԻՂ:
Հայաստանում հուլիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 264 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 867-ի:
Գիշերը 168.am-ը տեղեկացրել էր, որ մեզ հասած տեղեկություններով՝ Վարդենիսի տարածքում ՀՀ ՀՕՊ համակարգի կողմից ադրբեջանական երկու ԱԹՍ է խոցվել : Առավոտյան ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը:
Հուլիսի 24-ից մինչեւ 27-ը Փհենյանում տեղի է ունեցել պատմության մեջ առաջին սեմինարը Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) հրամանատարության եւ քաղաքական կոմիսարների համար: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը կոչ է արել գործադրելու առավելագույն ջանքեր բոլոր ստորաբաժանումների մարտունակության բարձրացման համար, հուլիսի 30-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ):
«9 ամիս է անցել, սակայն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ չկա: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործը Զինվորական քննչական բաժնից որոշում են կայացվել տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչություն, որտեղ 44-օրյա պատերազմի մասով առավել լայնածավալ քրեական գործեր են քննվում, եւ կցվել է դրանց:
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությանը՝ կողմերին կոչ անելով ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:
Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2021/22 մրցաշրջանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Վարորդական վկայականի դեպքում Ա4 ֆորմատի ժամանակավոր ինչ-որ թուղթ են տալիս..անձնագրի դեպքում` չգիտեմ..
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Պարզ ասած, ԱԹՍ-ների խոցում չի եղել, բայց համապատասխան համակարգերի առկայության, գործողությունների մեջ դնելու արդյունքում ադրբեջանական ԱԹՍ-ները խուսափել են երկրի խորք ներթափանցելուց կամ մեր հատվածում եղել են կարճ ժամանակ։
Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր:
Տեղեկություններ կան, որ երրորդ թշնամական ԱԹՍ-ն է պտտվում ՀՀ օդային տարածքում՝ փորձելով վնասել ՀՀ ՀՕՊ համակարգը։
Լույսերի մեջ լինես, Արմեն ջան։ Լույսերի մեջ մնաք Վարդան, Նորիկ, Ֆայն Արմեն։ Մի օր բոլորս միասին ենք լինելու»։
Տոկիոյի իշխանությունները, որտեղ ներկայումս տեղի են ունենում ամառային Օլիմպիական խաղերը, հավաստել են անցած օրը կորոնավիրուսով վարակման 3 865 դեպքը, ինչը դարձել է հերթական առավելագույնը:
Գրքի երևանյան չորրորդ փառատոնի շրջանակում հուլիսի 31-ին «Զանգակ» գրատանը կանցկացվի հանդիպում-քննարկում վերջին տարվա ամենահաջողված նախագծերից մեկի՝ Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» պատանեկան ֆենթըզիի մասին։
Նյու Յորքի բնակիչները, որոնք հուլիսի 30-ից կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները, կստանան 100 ԱՄՆ դոլարի չափով պարգևատրում: Այս մասին «Թվիթեր»-ի էջում հայտնել է Նյու Յորքի քաղաքապետարանը:
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները մտադիրն է հեռանալ քաղաքականությունից և առաջիկա ամիսների ընթացքում հիմնել սեփական ներդրումային ընկերությունը: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Շվեդիան վերջին շաբաթների ընթացքում կարողացել է հասնել կորոնավիրուսի համավարակից մահվան դեպքերի վերացմանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այդ երկրում հուլիսի 14-ից ի վեր կորոնավիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել:
Ինքներս տեղում հավաստիացանք, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է: