
Վարդենիսի տարածքում ադրբեջանական երկու ԱԹՍ է խոցվել

168.am-ին հասած տեղեկություններով, քիչ առաջ Վարդենիսի տարածքում ՀՀ ՀՕՊ համակարգի կողմից ադրբեջանական երկու ԱԹՍ է խոցվել։ Տեղեկություններ կան, որ երրորդ թշնամական ԱԹՍ-ն է պտտվում ՀՀ օդային տարածքում՝ փորձելով վնասել ՀՀ ՀՕՊ համակարգը։
Մասնագետների կարծիքով, երկու պայթյունը դեռ երկու խոցում չի ենթադրում, ավելին, հնարավոր է առհասարակ խոցում չլինի։ Այսինքն, միայն առավոտյան պարզ կդառնա՝ քանի ԱԹՍ է խոցվել և որտեղ են դրանք ընկել։