Բաժիններ՝

Փրկարարները Երևանում հայտնաբերել են փաթեթավորած 2 հատ «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ՝ պայթուցիչով

Հուլիսի 26-ին, ժամը 11։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի շենքերից մեկի նկուղում նռնակ է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Փրկարարները նկուղում հայտնաբերել են փաթեթավորած 2 հատ «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ՝ պայթուցիչով և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031