ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորեց Հայաստանի պետական ​​տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներին՝ դիպլոմների շնորհման արարողության ժամանակ

ՎՏԲ-Հայաստան Բանկը գեղեցիկ հյուրասիրությամբ մասնակցեց Հայաստանի պետական ​​տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) շրջանավարտների  դիպլոմների շնորհման տոնական արարողությանը: Միջոցառման ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցները խոսեցին թափուր աշխատատեղերի, աշխատանքային պայմանների և կարիերայի զարգացման հնարավորությունների մասին, որոնք երիտասարդ մասնագետներին ներկայացնում է երկրի խոշորագույն բանկերից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն օգնում է ուսանողներին  ինքնաբացահայտել և կատարել առաջին քայլը դեպի մասնագիտական ​​կյանք՝ պարբերաբար կազմակերպելով դասընթացներ, սեմինարներ, վարպետաց դասեր, ինտերակտիվ միջոցառումներ բազմաթիվ համալսարանների ուսանողների և ասպիրանտների համար: Մասնագիտական պրակտիկան Բանկում երիտասարդ սերնդին թույլ է տալիս ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք օգնում են նրանց հետագա կարիերայի զարգացման մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսումնական կենտրոնն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի բուհերի հետ` երիտասարդ կադրեր ներգրավելու նպատակով: Երկրի առաջատար բուհերի ավելի քան 600 ուսանողներ տարեկան անցնում են գործնական և նախադիպլոմային պրակտիկա Բանկում, իսկ լավագույն ուսանողները՝ պրակտիկայի արդյունքների հիման վրա, դառնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներ:

Միանալով ՎՏԲ թիմին՝ Դուք ունենում եք մասնագիտական աճի  հնարավորություն , գործնականում ծանոթանում եք Բանկի կազմակերպական կառուցվածքին և կորպորատիվ մշակույթին, կիրառում և ամրապնդում եք ուսման ընթացքում ստացված տեսական գիտելիքները ՝ բիզնեսի իրական խնդիրների լուծման  շնորհիվ:

Ուսանողներին և բուհերի շրջանավարտներին առաջարկների, կորպորատիվ ուսուցման  և ՎՏԲ-Հայաստան Բանկի թափուր հաստիքների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս