Հուլիսի 11-ին Մասիս-Էջմիածին հատվածում Արաքս-Երևան երթուղով ընթացող ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է ապօրինի սարքավորված երկաթուղային գծանցումում հայտնված անհայտ մեքենային:
Դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը՝ Սահմանադրական դատարանում արտահերթ ընտրությունների վիճարկման դիմումներով որպես հարակից պատասխանող կողմ, բարձր դատարանում անդրադարձավ նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների ելույթներում, հոլովակներում ատելության խոսքի և բռնության հրապարակային կոչերի օգտագործման հարցին:
Ադրբեջանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ հուլիսի 9-ին երկօրյա այցով եղել են Արցախում՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ եղած տարածքներում, այցելել են նաև Շուշի։
Հյուսիսային պողոտան վերածվել է մի մեծ պոլիկլինիկայի, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար հսկայական, անվերջ ձգվող հերթ է։ Հերթում իրենց պատվաստմանն են սպասում Իրանից և Հնդկաստանից ժամանած հազարավոր մարդիկ։
Անցյալ տարի այս օրերին մեր Հայրենիքի հյուսիսային սահմաններում մենք ականատեսը եղանք Բանակային երրորդ կորպուսի վարած փայուն, գրագետ, կազմակերպված մարտերին՝ պրոֆեսիոնալ, պատվախնդիր, անզիջում, հայրենանվեր, Քրիստոսի կողախոց Գեղարդի անսահման սերն ունեցող գեներալ Գրիգորի Խաչատուրովի բացառիկ հրամանատարության ներքո։
ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննությունը. ՈՒՂԻՂ:
Առաջին որոշման սույն կետը հետևյալ տեսքն ուներ. «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհե՝ ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ (այսուհետ՝ սերտիֆիկատ):
Լրագրողներն ու ընդդիմադիրները ներխուժել են Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճ՝ հանդիպում պահանջելով պատգամավորների հետ, դեպքի վայրից հայտնում է Sputnik-ի վրացական ծառայության թղթակիցը:
Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել էին պարել խաչի շուրջ:
Սյունիքի մարզի «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարևանությամբ հուլիսի 10-ին տեղի ունեցավ «Մենք ենք, մեր սարերը» ոչխարների խուզման և արհեստների փառատոնը։
Դիմակավորված, ինքնաձիգներով անձինք Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ, երեք պատերազմների մասնակից Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին, նկարահանել եւ ձերբակալել: Ընդ որում, նա այդ պահին պատրաստվում էր փաստաբանի հետ ներս մտնել ոստիկանություն: նիկոլն անում է այն ամենը, ինչը հայտարարում էր քարոզարշավի ժամանակ՝ քաղաքական եւ քաղաքացիական վենդետաներ, պառկեցնել գետնին, ջարդել…
«ԼՂ խնդիրը չի վերացել. Ալիևը շարունակելու է «խաղալ» ՀՀ ներքաղաքական դաշտում». Իսկանդարյան
Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ բողոքների քննության չորրորդ օրն է: Նախորդ օրերին ՍԴ-ում դիմումների վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել ու պատասխանել կողմերի հարցերին դիմող 4 ուժի ներկայացուցիչները և պատասխանող կողմը:
Ջո Բայդենի իշխանության գլուխ անցնելուց հետո ԱՄՆ-ի զորքերն Աֆղանստանում թողնում են միլիարդավոր դոլարների զենք եւ սարքավորումներ, որոնք ընկնում են «Թալիբան» արմատական շարժման ձեռքը:
«Եթե անգամ ՍԴ-ի որոշումը էկզոտիկ լինի, քան ես կարող եմ պատկերացնել, դա չի փոխի քաղաքական իրավիճակը». Ալեքսանդր Իսկանդարյան
Զինծառայողների մասնակցությամբ տեսանյութից ուղորդումների մասին դատողություն միանշանակ չի փաստվում. Մուկուչյան:
«Սահմանազատման և կոմունիկացիաների հետ կապված գործընթացները կշարունակվեն ՌԴ-ի ճնշմամբ». Ալեքսանդր Իսկանդարյան
«Այսօր Սուրենի պաշտպանը հայտարարեց, որ 15 օրից նորից են գործը նայելու։ Ժողովուրդը որոշել էր ճանապարհ փակել՝ ի նշան բողոքի, բայց պաշտպանի այդ հայտարարությունից հետո որոշեց չփակել։ Իրավապահները նրան ձերբակալել են ու հիմնավորում են, թե ազատ չեն արձակում, որպեսզի գործին չխոչընդոտի։ Նա Գորիսի բանտում է, չեմ հասկանում՝ ինչպե՞ս պետք է գործին խոչընդոտի»,- նշեց Սեյրան Օհանջանյանը։
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է 108107 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 77449, երկրորդ դեղաչափ` 30658։
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի շրջանում (Ֆիզուլի) աշխատանքներ իրականացնելիս ականի վրա պայթել է Եվլախի շրջանի մի բնակիչ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են բողոքներ, որ վերջին օրերին Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարբեր բնակիչների իրավապահ մարմինները բերման են ենթարկում և հարկադրում տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայտնում եմ, որ Մխիթար Զաքարյանի՝ խայտառակ ապօրինի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան, դեռևս որևէ դատավորի չի մակագրվել, ինչպես նաև ժամը 14։00-ին Մխիթար Զաքարյանին մասնակցությամբ քննչական գործողություններ պետք է տեղի ունենան ՀՀ քննչական կոմիտեի շենքում»։
Ընտրություններին չմասնակցած քաղաքացիները այդ ձևով են արտահայտում իրենց վերաբերմունքը. Մուկուչյան:
Բաքվում հետաձգվել է հայ ռազմագերիների նկատմամբ դատավարության հերթական նիստը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատալսումը հետաձգվել է մեղադրյալների փաստաբաններից մեկի չներկայանալու պատճառով:
Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ԼՂ հիմնախնդրի, սահմանազատման գործընթացի և հետընտրական Հայաստանի մասին:
Հունիսի 19-ի Նիկոլ Փաշինյանի ելույթը դիտել էինք որպես լռության օրվա կանոնի խախտում. Մուկուչյան:
Արձանագրվել է թունավորման 8 դեպք:
Հուլիսի 12-ին, ժամը 08։46-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետից ծուխ է նկատվում։
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուխտավորները և Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այցելել են Ամարաս և Գանձասար վանական համալիրներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Ինչո՞ւ եք կոնկրետ 83տեղամասում վերահաշվարկ կատարել ու չեք շարունակել. Գալստյանի հարցերը՝ Մուկուչյանին