Մեր զրույցին հաջորդող գիշերը ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը մեկնեց Կաննի կինոփառատոնի կինոշուկա՝նոր կինոնախագծերի զարգացման համար: Հեռու շքեղ տոնակատարությունից՝ մեր գողտրիկ քաղաքի կենտրոնում վերջինիս հետ «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցեցինք հոգևոր վերածննդի կարևորության, հայ ազգի բացառիկության մասին և ոչ միայն:
Կարեն Ճշմարիտըանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մուկուչյան Տիգրանին փոխանցեք` եթե կարող է, թող խոսելիս նայի Դավիթ Հարությունյանի աչքերի մեջ:
Ադրբեջանական լրատվամիջոցները Շուշիի՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ղազանչեցոց տաճարը ներկայացնում են որպես Ռուս Ուղղափառ եկեղեցի:
Ժուլիեն Դուվյեն (Julien Douvie) ֆրանսիացի գրաֆիկ դիզայներ է: Վերջինս ավանդական լուսանկարչությունը համադրում է անիմացիայի տարրերով, որոնք ստեղծում են կենդանի լուսանկարի էֆեկտ:
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3 մագնիտուդով երկրաշարժ:
Թատերասեր հասարակությանը դրական հույզեր փոխանցելու, կյանքի ամեն ակնթարթը գնահատելու և արժևորելու կոչով ու նպատակով ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում բեմադրում է ֆրանսիացի, բելգիացի գրող, դրամատուրգ Էրիկ Էմանուել Շմիթի «Օսկարը և վարդագույն տիկինը» ստեղծագործության մոտիվներով համանուն ներկայացումը:
Ադրբեջանում ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելու պաշտոնական Բաքվի հրավերից: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախօրեին ադրբեջանական կառավարությունը 46 երկրի դեսպանների հրավիրել էր այցելել Ֆիզուլի (Վարանդա) և Շուշի:
Հուլիսի 11-16-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ամեն ինչ այ էս մակարդակի է արել իրավապահ համակարգը, դրա համար իրավունքն ու օրինականությունը դեֆիցիտ են։
Թուրքիայի Վանի նահանգի Մուրադիե շրջանում անօրինական միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսի վթարի արդյունքում 12 մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել, տեղեկացնում է «Անադոլու»-ն:
Հոր և դստեր միջև հարաբերությունները միշտ էլ առանձնահատուկ են:
Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները 44-օրյա պատերազմից հետո իրենց որդիներին տեսնելու կամ հայրենիք վերադարձնելու հույսը կորցրել են։ Պատերազմից հետո, երբ հայկական կողմն ունեցավ բազմաթիվ անհայտ կորած ու գերեվարված զինվորներ, 90-ականներին անհայտ կորած ու գերեվարված անձանց ծնողները, թողած իրենց որդիներին, սկսեցին մտածել 18-20 տարեկան տղաների մասին, որոնց վերաբերյալ Ադրբեջանն ամեն օր դաժան տեսանյութեր էր տարածում։
ՍԴ-ն վերսկսում է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննությունը. ՈՒՂԻՂ
Մոսկվան հաղթահարել է «Քովիդ-19»-ով վարակվածության գագաթնակետը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Ֆրանսիացի դիզայներ Թիերի Գոգենը ներկայացրել է 350 միլիոն դոլար արժողությամբ նորագույն մասնավոր գնացքի կոնցեպցիան:
Սա ըստ էության նշանակում է, որ չնայած դատախազության` բողոքարկման իրավունքին, քանի դեռ վճիռը չի բողոքարկվել, ու չկա կայացված դատական ակտ, դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած ակտը ենթակա է անհապաղ կատարման, ու ըստ այդմ Ռուբեն Վարդազարյանը, ում լիազորությունները կասեցված էին դատաքննության ընթացքում, իրավունք ունի վերադառնալ աշխատանքի։
Ամփոփելով պատմական այս շրջանը՝ պետք է ընդգծել, որ 1720-1730 թվականներն ընկած ժամանակահատվածում թուրքերը կարողացան մեծ վնասներ հասցնել և տարածքներ գրավել Արցախից, սակայն նրանք ջախջախիչ պատասխաններ ստացան արցախահայերից։ Արցախի հայության ազատագրական պայքարը բացառիկ էր, քանի որ թուրքերը հասկացան, որ ռազմական ճանապարհով անհնար է կաշկանդել հայ մարդուն։ Ուստի հետագայում կտեսնենք և տեսնում ենք, որ նրանք Արցախի հարցում որդեգրեցին այլ քաղաքականություն, որտեղ մեծ դերակատարություն ունեցավ հայի տականքը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչ, 36-ամյա Գևորգ Նիկողոսյանի վարած BMW մակնիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Վաղինակ Գասպարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր օրերում, ոչինչ այնքան չի՛ տկարացնում մեր ժողովրդին պայքարելու ոգուց, որքան ա՛յն աղետալի մոլորանքը, թե իրենց ճակատագիրը բարվոքողը սեփական ճիգերը չեն, այլ ինչ-որ արտաքին ուժեր: Ասեմ ավելին, մի ժողովո՛ւրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է բավարարել Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունը։ ԿԸՀ-ի որոշման մեջ նշված է, որ նիստը հետաձգվել էր հուլիսի 11, քանի որ Մխիթար Զաքարյանը դիմել էր իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդության քննարկման նիստը հետաձգել, որպեսզի կարողանա մասնակցել նիստին և իրացնել իր իրավունքը։
Պատրաստում ենք լավագույն ամառային նախաճաշը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատահական չէ, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո են, Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, միասնական այց կատարել դեպի ազերների կողմից օկուպացված հայկական Շուշի։
Հայաստանում 2021-ի առաջին եռամսյակում համակարգիչների օգտատերերի 0,1%-ը բախվել է վնասակար տրոյական գաղտնագրող-շորթող ծրագրերի գրոհների, Վրաստանում գրանցվել է նույն ցուցանիշը, իսկ Ադրբեջանում նման գրոհների բախվել է օգտատերերի 0,2%-ը:
Բոլոր ավստրալացի զինվորականները հեռացել են Աֆղանստանից: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար Փիթեր Դաթոնը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
ԿԸՀ-ն որոշել է բավարարել դատախազության միջնորդությունը՝ Մեղրիի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։
Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն Իտալիայի և Անգլիայի ընտրանիները:
Պայծառակերպությունը Հիսուս Քրիստոսի տնօրինական առաքելության կարևոր դրվագներից է։ Այն ամբողջացնում է փրկագործության խորհուրդը, քանի որ խորհրդաբանորեն վեր է հանում Հիսուսի Երկրորդ գալուստը։
Քվեարկության ընթացքին հետևելու է ավելի քան 2400 դիտորդ, որոնց թվում՝ ԱՊՀ, ԵԱՀԿ, ԵՄ, ինչպես նաև ՌԴ-ի, ԱՄՆ-ի և այլ երկրների ներկայացուցիչներ: Կարգուկանոնին հետևելու համար ներգրավվել է ոստիկանության ավելի քան 6000 աշխատակից:
Հուլիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 388 դեպք, որոնցից 217 658-ն` առողջացած, 4544-ը` մահվան ելքով:
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը։