Բաժիններ՝

Եվրոպայի առաջնության Իտալիա-Անգլիա եզրափակիչից առաջ

Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն Իտալիայի և Անգլիայի ընտրանիները:

Եվրո-2020-ի եզրափակիչը կընդունի Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտը, որտեղ կայացան կիսաեզրափակչի երկու հանդիպումներն էլ:

Անգլիան Եվրոպայի առաջնության 60 տարիների ընթացքում` պատմության մեջ առաջին անգամն է որ դուրս է եկել եզրափակիչ: Իտալիայի համար սա արդեն 4-րդ եզրափակիչն է: Երկու անգամ` 2000 և 2012 թվականներին Իտալիան ձախողվել է, իսկ 1968 թվականին «ազուրիները» հաղթել են:

Երկու թիմերն էլ ամբողջ մրցաշարի ընթացքում չեն պարտվել, սակայն երկու ընտրանիներն էլ եզրափակիչ դուրս գալու համար մրցել են լրացուցիչ ժամանակում: Իտալիան կիսաեզրափակիչում հաղթել Իսպանիայի հետխաղյա 11 մետրանոց հարվածի շնորհիվ, իսկ Անգլիան հաղթեց դանիացիներին լրացուցիչ ժամանակում:

Անգլիային կարող է օգնել այն հանգամանքը, որ խաղում է տանը և մարզադաշտի մեծամասնությունը կաջակցի «երեք առյուծներին»: Այս խաղում Իտալիայի համար կարող է որոշիչ լինել ավագ սերնդի փորձ և նորեկների ձգտումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս