«Գյուղացին հիմա սենց է ապրելու․ ասում է՝ ձեր անասուններն էլ մի վաճառեք, մի մորթեք, սիբիրախտ հիվանդություն է, անասունները վառեք, դուք էլ ձմեռը հետը վառվեք․․․ Ձմեռվա վառելիք էլ չունենք, էն ժամանակ գոնե Արցախից բերում էինք վառելափայտ․․․»։
Լրագրողի հարցին, թե Սահմանադրության մեջ որտե՞ղ է գրված, որ եթե համայնքապետն ընդդիմադիր քաղաքական ուժի հետ է մասնակցել ընտրություններին, ապա պետք է հեռանա, հրաժարական տա, Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Ոչ միայն Սահմանադրության մեջ, այլ նաև որևէ քաղաքականության մեջ Կառավարության նման բան չկա»:
Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող մաքսային վարչարարության գնահատման ծրագիրն ավարտվել է։
Հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 14:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:
Հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-10-ին՝ կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` ստեղծվել է ԱՀ նախագահի աշխատակազմի «Թվայնացման գործակալություն» առանձնացված ստորաբաժանումը, որի ղեկավար է նշանակվել Արսեն Եղիյանը։
Կառավարությունն այսօր բավարարել է 2019 թվականին ստեղծված «Լիեն Քոմփանի» ընկերության ներկայացրած գործարար հայտը և ընկերությանը 5 տարով արտոնություն է տվել՝ մինչ 2026 թվականը նվազեցնելով պետբյուջե վճարելիք ընկերության շահութահարկի գումարը 100 տոկոսով։
Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) Իսրայելին կոչ են արել դադարեցնելու ռազմական հարձակումները Սիրիայում:
Պարեկային ծառայության գործունեության նպատակը առաջին հերթին հասարակական կարգի անվտանգության ապահովումն է, ճանապարհային անվտանգության ապահովումն է, հանսագործությունների կանխումը, նախականխումը, բացահայտումն է, ինչպես նաև հանցագործությունների և վարչական իրավախախտումների բացահայտումն է:
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին հարցրին, թե ի՞նչն է պատճառը, որ արտերկրում խնդիրներ են առաջանում Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումների հետ կապված, մասնավորապես քաղաքացիներից մեկն ահազանգել էր, որ Նորվեգիա մեկնելիս ԵՄ-ն չի ընդունել Հայաստանում արված AstraZeneca-ով իր պատվաստումը:
Կորցրեցինք մեր սուբյեկտայնության մեծ մասը՝ ունենք զրոյական սուբյեկտայնություն. Ռուբեն Մելքոնյան:
Հուլիսի 5-ին 168.am-ը գրել էր, որ 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հատկապես իշխանական մարզպետներն ընդդիմության համակիր ընտրված համայնքապետերին պարտադրում են աշխատանքից ազատման դիմումներ գրել, ավելին՝ հպարտորեն հայտարարում են այդ մասին, իսկ մեր իրավապահ համակարգը լուռ է:
Հուլիսի 7-ին, ժամը 09.30-ին, Երևանի Ն. Տիգրանյան փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 4-ին առնվազն ինը մարդ է զոհվել սողանքի հետեւանքով Ճապոնիայի կենտրոնական մասի Ատամի քաղաքում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 8-ին ժամը 12:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-1 և Բ-4 թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Այսօր կրկին ռազմագերիների ու անհետ կորած զինվորների ծնողների հետ էի հանդիպում։
Ադրբեջանի Աբշերոնի շրջանի Նովխանը գյուղում գտնվող Sunset լողափում խեղդվել է 1997 թվականին ծնված Փյարվիզ Ջաֆարզադեն: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի փաստաբանների բողոքն իրենց պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին մեկնեց Մոսկվա, որտեղ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա, թերևս, ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի առաջին օտարերկրյա այցն էր, ինչը միջպետական հարաբերությունների համատեքստում բավականին խոսուն հանգամանք է:
Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ մի քանի քաղաքական գործիչներ քննադատության են ենթարկվել Ադրբեջանի օգտին իրենց լոբբիստական գործունեությունը շարունակելու համար: Այս մասին հայտնում է SWR ռադիոհեռուստատեսային ցանցը՝ նոր բացահայտումներ ներկայացնելով:
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է իր վարչության անդամների՝ Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանի և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ սկսված ապօրինի հետապնդման փորձերը։
Հուլիսի 8-ին, ժամը 11։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակազմի անդամները հուլիսի 7-ին չհայտարարված այց են կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր` դիտարկելու այնտեղ պահվող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդգծում է՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ` չնայած դրա դեմ պայքարին ուղղված քայլերը վերջին տարիներին դրական տեղաշարժ են արձանագրել։
Երեկ Վլ. Պուտինը անոնսեց, որ առաջիկայում Հայաստանի և հայ ժողովրդին սպասվում են «բարդ, սուր և զգայուն լուծումներ», շեշտելով, որ դա հնարավոր է միայն ժողովրդի վստահությունը ունենալու դեպքում, ինչն արձանագրվել է ընտրությունների արդյունքում։ ՌԴ նախագահն այդ լուծումների պատմական բեռը դրեց Նիկոլին քվեարկած մոտ 700 հազարի վրա։
«Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային 33-րդ և Եվրոպայի աղջիկների ինֆորմատիկայի առցանց օլիմպիադաների մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ:
«Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել մեր հանրապետության կյանքում». Նիկոլ Փաշինյան:
3 միլիոն դոլար պետբյուջեից կհատկացվի ներդրումային ֆոնդի:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Yuma արագընթաց դեսանատային փոխադրանավն սկսել է ընթացքը դեպի Սեւ ծով՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ գործընկերների հետ գործողություներ անցկացնելու համար: