ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի դեսանատային փոխադրանավն ուղղություն է վերցրել դեպի Սև ծով
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Yuma արագընթաց դեսանատային փոխադրանավն սկսել է ընթացքը դեպի Սեւ ծով՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ գործընկերների հետ գործողություներ անցկացնելու համար: Այդ մասին ասված է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի՝ հուլիսի 8-ին Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ։
«ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Yuma դեսանտային փոխադրանավն սկսել է հյուսիսային ուղղությամբ անցումը Սեւ ծով ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ գործողություններ անցկացնելու համար»,- նշված է գրության մեջ: Այլ մանրասամնություններ չեն բերված:
Սեւ ծովում հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 10-ը տեղի են ունենում Sea Breeze 2021 զորավարժությունները: Դրանց հիմնական մասնակիցներն են Ուկրաինան, ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Ռումինիան, Բուլղարիան, Հունաստանը, Թուրքիան եւ Լատվիան: Զինավարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավված են 4 հազար զինծառայողներ, դրանցում գործի են դրված 40 մարտանվեր, կատերներ եւ օժանդակ նավեր, 30 միավոր ավիացիոն տեխնիկա եւ ավելի քան 100 միավոր զրահատեխնիկա եւ ավտոմոբիլ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: