5 տարվա արտոնություն՝ 1 միլիարդ 46 միլիոն դրամ ներդրման դիմաց
Կառավարությունն այսօր բավարարել է 2019 թվականին ստեղծված «Լիեն Քոմփանի» ընկերության ներկայացրած գործարար հայտը և ընկերությանը 5 տարով արտոնություն է տվել՝ մինչ 2026 թվականը նվազեցնելով պետբյուջե վճարելիք ընկերության շահութահարկի գումարը 100 տոկոսով։
Այս ընկերությունը զբաղվում է էլեկտրահաղորդալարերի և մալուխների արտադրությամբ և կառավարությանը ներկայացրած ծրագրով նախատեսում է ՀՀ-ում ստեղծել էլեկտրական մալուխների ժամանակակից օբյեկտ։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1 միլիարդ 46 միլիոն դրամի կապիտալ ներդրում և մինչև 2026 թվականը ստեղծել 20 նոր աշխատատեղ։