Ճապոնիայում սողանքի զոհերի թիվը հասել է իննի
Հուլիսի 4-ին առնվազն ինը մարդ է զոհվել սողանքի հետեւանքով Ճապոնիայի կենտրոնական մասի Ատամի քաղաքում: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը: Ավելի վաղ տեղեկատություն էր ստացվել յոթ զոհվածների մասին: Սողանքի վայրում շարունակվում է փրկարարական գործողությունը, տակավին անհայտ կորած է համարվում եւս շուրջ 20 մարդ:
Ատամիում, որի բնակչությունը 37 հազար է, սողանքն իջել է հուլիսի 4-ի առավոտյան: Դրա երկարությունը կազմել է շուրջ 2 կիլոմետր, վնաս է հասցվել ավելի քան 130 տների եւ շինությունների: Սողանքի պատճառ են դարձել տեղատարափ անձրեւները, որոնք մի քանի օր տեղացել են Ճապոնիայի կենտրոնական եւ արեւելյան շրջաններում: Առանձին վայրերում երկու օրում տեղացել են 400-ից մինչեւ 600 միլիմետր անձրեւներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: