Բաժիններ՝

ՊԵԿ-ը հայտնում է Մաքսային վարչարարության գնահատման ծրագրի ավարտի մասին

Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող մաքսային վարչարարության գնահատման ծրագիրն ավարտվել է։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«11 ամիսների ընթացքում Եվրոպական միության կողմից ընդունված չափանիշների համաձայն գնահատվել են Հայաստանում մաքսային օրենսդրությունը, վարչարարության տարբեր ուղղությունները, ինչպես նաև մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումները։

Պետական եկամուտների կոմիտեում ստեղծված աշխատանքային խմբի հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում ուսումնասիրություն է իրականացվել 20 ուղղություններով: Արդյունքում կոմիտեին ներկայացվել են մաքսային վարչարարության առանձին ուղղությունների կատարելագործման առաջարկներ և եվրոպական չափանիշներին հասնելու հետագա գործողությունների նախնական ծրագիր։

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակում կատարված մաքսային վարչարարության գնահատումը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել Հայաստանի մաքսային համակարգը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը, վերացնել հայտնաբերված թերությունները, ինչը դրականորեն կանդրադառնա առևտրի դյուրացման և կայուն եկամուտների ապահովման գործընթացների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս