Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Յան Ռայթը խոսել է այն մասին, թե ինչպես է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ազատ հարվածներ կատարում:
Հնդկաստանը վերջին ամիսներին առնվազն 50 հազար զինծառայողներ է լրացուցիչ վերատեղաբաշխել Չինաստանի հետ սահմանին՝ այդ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար:
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվեց, որովհետև կար հասարակության դեգրադացիայի, համատարած տգիտության խնդիր:
Հայաստանի և Բելառուսի գիտատեխնիկական համագործակցությունը զարգանում է ըստ երկու պետությունների կառավարությունների միջև 2000 թվականի հոկտեմբերի 31-ին ձեռք բերված համաձայնագրի:
Մեր տարածքային կորուստներն ավելի ծանր են եղել այն ժամանակ, երբ սահմանային վեճերում կառավարությունները գյուղերի բնակիչների իրավունքները հիմքում չեն դրել:
Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Բարսելոնայից», տեղեկացնում է Marca-ն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հունիսի 3-ին խորհրդարանի ընդունած օրենքը, համաձայն որի Ուկրաինայում էլեկտրոնային ծառայություններ մատուցող արտասահմանյան ընկերությունների համար ԱԱՀ է ներդրվում։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ այդ ընկերություններից են Google-ը, Facebook-ը, Viber-ը և այլն:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 29-ին ժամը 00.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները և զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։
Հունիսի 28-ին, ժամը 17։55-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղում այրվում է խոտածածկույթ:
«Նիկոլը հաղթեց, որովհետև ինքը կրկեսում անմրցելի է, բոլորին իր հետ մտցրեց այդ կրկեսը, և պարզ էր, որ հաղթելու է։ Հիմա Ազգային ժողովում ինքն իր թիմակիցների հետ կապահովի այդ կրկեսը։ Նիկոլի նպատակը հետևյալն է՝ ամեն օր տեղի կունենան բանավեճեր, հավանաբար՝ ծեծկռտուքներ։ Ամեն թիմն էլ ցանկացած գործողություն համարելու է իր հաղթանակը, ու կրկեսն ապահովված է»,- ասաց Կիվիրյանը՝ կրկնելով, սակայն, որ որևէ թատրոն չի սպառնա Փաշինյանի միանձնյա իշխանությանը, հետևաբար՝ այդ միանձնյա իշխանությունը սասանելու համար պետք է գնալ հետևյալին.
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի, իսկ 151 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի քաղաքապետ Դանիելա Լավին Կավան:
«Դեպի, ո՞ր ապագան ենք գնում՝ չգիտենք». Էջմիածնի շենքերում խմելու ջուր չկա
Այսօր Երևանի ժամանակով 23։00-ին պայքարի մեջ է մտնում մրցաշարի ֆավորիտներից մեկը՝ Ֆրանսիան։
Շուշի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ օգտատեր Սոնա Արշունեցին, որը ներկայանում է իբրև հրապարակախոս, իր հասցեին կեղծ տեղեկություններ է տարածել:
«Times» ամսագրի, «Guardian» թերթի և «Թուրքիայի լրագրողների միության» կողմից տարվա ֆոտոլրագրող ճանաչված հայտնի թուրք լուսանկարիչ Բյուլենթ Քըլըչի նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման փաստը թուրքական մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել։
Այսօր Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի (Լաչին) տարածքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել, հաղորդում է minval.az-ը։
Հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգմանը:
Ազատամարտիկ, Կանանց հանրապետական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ, Արցախյան պատերազմի ժամանակ զինվորների համար սիրելի «կարմիր շրթներով դոկտուրը»՝ Աիդա Սերոբյանը, այսօր տեսնելով, թե հայ ռազմագերիներին ինչպես են վերաբերվում Բաքվի բանտերում, կամ նրանց ինչպես են դատապարտում ազատազրկման՝ զուգահեռներ է անցկացնում ադրբեջանցի ռազմագերիների հետ, որոնք 90-ականներին պահվել են Հայաստանում, այնուհետև հանձվել Ադրբեջանին։
Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն՝ առանց որևէ պայմանների։ Սխերմերսը այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:
Հունիսի 26-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և օգտագործման դեմ պայքարի միջազգային օրն է։ Ամեն տարի ամբողջ աշխարհում շուրջ 210 միլիոն մարդ թմրամիջոց է օգտագործում։ Նրանցից 200 հազարը չարաշահման հետևանքով մահանում են:
Գյո՞ւղ, թե՞ քաղաք: Այս է խնդիրը: Վստահաբար, երկուսն էլ ազնիվ են հոգեպես, բայց ի՞նչ հռետորական հնարքներ է կիրառել ռեժիսոր Հենրիկ Մալյանը՝ գյուղն ու քաղաքն իր ֆիլմերում պատկերելու համար, հարց է, որի մասին ավելորդ չէ մտածել:
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Opel և Renault մակնիշի ավտոմեքենաները:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական «Real TV»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ մի շարք ադրբեջանցի սպաներ ռազմական կրություն են ստանում Թուրքիայում:
Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի քանի օր առաջ հյուր էինք «Դիզակ արտ» մշակութային կենտրոնում: Այն հիմնել են կանայք, որոնք պատերազմից առաջ աշխատել են Հադրութի մշակութային հաստատություններում:
Լոնդոնի կենտրոնում՝ Elephant & Castle կայարանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից ու բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել, ում այժմ բժշկական օգնություն է ցուցաբերվում:
Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանը, իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության ավարտին ներկայացել է զորամաս և շարունակում է կատարել հրամանատարի պարտականությունները:
Քաղաքագետն այս համատեքստում նկատեց, որ խորհրդարանական երկրում խորհրդարանը զուտ օրենսդրական մարմին չէ, այլ նախևառաջ՝ քաղաքական թիվ մեկ ամբիոն, որովհետև այնտեղ ներկայացված են քաղաքական կուսակցությունները:
«Եթե երեկոյան ջուր չտվեցին, առավոտ ժամը 9-ին ճանապարհը կփակենք». արմավիրցի