ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից հունիսի 28-ին ընդունված երկու օրինագծերն ԱՄՆ-ում գիտահետազոտական եւ փորձնա-կոնստրուկտորական մշակումների խթանաման մասին երկրին կօգնեն երկար տարիներով գերազանցելու Չինաստանին եւ մնացած ամբողջ աշխարհին:
Իմ կանխատեսումներով 1,5 տարի հետո ունենալու ենք արտահերթ ընտրություններ. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է «Էրեբունի» օդանավակայան, որտեղ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանն ու ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը ներկայացրել են ռազմաբազայում առկա ավիացիոն միջոցներն ու դրանց տեխնիկական բնութագրերը:
«Սա այլևս ոչ թե առանձին վերցրած մեկ տարվա կամ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող երևույթ է, այլ գլոբալ կլիմայական փոփոխություն, ինչը նշանակում է, որ այն խնդիրները, որ մենք ունենում ենք, մեծ հավանականությամբ լինելու են շարունակական: Այսինքն, մենք ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու, և գյուղատնտեսության ոլորտում դա մեզ համար նոր մարտահրավերներ է ձևակերպում»,- ասաց Փաշինյանը՝ որպես այս մարտահրավերից դուրս գալու ելք դիտարկելով բացառապես կաթիլային համակարգին անցումը։
«Չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի». Արմեն Չարչյանի ուղերձ
Շնորհավորում եմ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ողջունում եմ այն փաստը, որ միջազգային դիտորդները, այդ թվում՝ մեր խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, այդ ընտրությունները գնահատեցին որպես մրցակցային և ընդհանուր առմամբ լավ կազմակերպված:
«Մենք հանդես ենք գալու որպես արմատական ընդդիմություն: Մեր քաղաքական օրակարգը մնում է նույնը»
Ավստրալիայի իշխանությունները COVID-19-ի հիվանդացության աճի ֆոնին չեղարկել են տարեցների համար AstraZeneca-ի արտադրության պատվաստանյութի օգտագործման սահմանափակումները:
««Հայաստան» դաշինքը ունի դատական ակտ, որով հաստատվել է, որ վարչական ռեսուրսի չարաշահում կիրառվել է»
Օրեր առաջ Բաքվում բանակի ղեկավարության հետ կայացած՝ Զինված ուժերի օրվան նվիրված հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ Բաքուն կմեծացնի իր ռազմական հզորությունը՝ ճիշտ վերլուծելով Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքն ու արդյունքները:
Տևական ժամանակ մեր պետական սահմանը հատած թշնամին ահաբեկում է հողի մշակին. Իրինա Յոլյան
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը տնտեսության վերականգնման վերաբերյալ Տիգրան Ավինյանի հայտարարությունն այսպես մեկնաբանեց՝ հավանաբար տնտեսության աշխուժացման վերաբերյալ պնդումներն առավելապես հիմնված են Ազգային վիճակագրական կոմիտեի մայիս ամսվա հրապարակած ցուցանիշների վրա, համաձայն որոնց՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը մոտ 11 տոկոսով աճ է արձանագրել։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուտով կլրանա 10 տարին, ինչ ես զբաղեցնում եմ ԿԸՀ քարտուղարի պաշտոնը: Վատ չէր լինի այդ կապացությամբ հանդես գալ հաշվետվությամբ, բայց մինչ այդ՝
Պարզվեց՝ նախկին առևտրի կենտրոնի շենքից պատուհաններ էին ապամոնտաժել, բեռնել մեքենան, սակայն գործն ավարտին հասցնել չէր հաջողվել։ Ոստիկանները բռնել էին։
«Մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք նոր արտահերթ ընտրությունների». Վահե Հակոբյան
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը, Երևանի ավագանին հունիսի 22-ին որոշել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի հ. 55/2 հասցեում գտնվող «Ջրառ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.194615 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «ջրային» նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել «բնակավայրերի», իսկ Տիգրան Մեծի պողոտայի հ.55/3 հասցեում գտնվող «Պար Սամ Եղբայրներ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.130476 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել «ջրային» հողերի կատեգորիա։
Ընտրությունների հաջորդ օրը հրավիրված հանրահավաքում՝ համարելով, որ այլևս ունի պողպատե մանդատ, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ապօրինի ծագում ունեցող գույքի սեփականատերերին անհապաղ սկսել բանակցություններ՝ «գողացածը» վերադարձնելու համար, այլապես կգործի պետության թափանիվը։
Fox News հեռուստաընկերության հաղորդավար Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը հետևում է իր՝ «Թաքեր Կարլսոնն այսօր երեկոյան» հաղորդմանը և ցանկանում է այն հեռացնել եթերից:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտի հայաստանյան պրեմիերան: Որպես մենակատար հանդես կգա Նարեկ Հախնազարյանը։
«Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովը․ ՈւՂԻՂ
Նախնական տվյալներով նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, իսկ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
«Ապագան էն ա, որ սաղիս երեխեքը սոված են մնալու». Ազատանում ևս ոռոգման ջուր չկա
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեն ներողություն է խնդրել երկրպագուներից:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հունիսի 29-ին հարգանքի տուրք է մատուցվել Անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորածների հարազատներ ու մարտական ընկերներ:
1992-ի հենց այս օրը՝ հունիսի 29-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լենինավան, Հայկաջուր (Հասան-Ղայա) գյուղերի մարտական գործողություններին մասնակցող «Արաբո», «Արծիվ 13», «Զեյթուն», «Ջրաբերդ», «Արմավիր» ջոկատների մարտիկները շրջափակման մեջ մնացին, և մինչ այժմ 79 ազատամարտիկի ճակատագիր անհայտ է:
Նախորդ խաղային օրվա չափազանց հետաքրքիր դիմակայություններից հետո, այսօր կրկին սպասվում է երկու ֆավորիտների պայքար։
Արտահերթ ընտրությունների ժամանակ 2 զարհուրելի բան եղավ. բոլորը շեշտում են, որ այդ օրը երեկոյան ՀՀ գրեթե բոլոր վայրերում հոսանքն անջատվել էր։ Բայց քիչ են խոսում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ ընտրությունները հայտարարեց, որ կա մոտ 2,6 մլն ընտրող, իսկ նման բան չի կարող լինել։ Նախորդ տարիներին, երբ մեր բնակչությունն ավելին էր, 2,6 մլն ընտրող չկար, այսինքն՝ մոտավորապես կես միլիոնից ավելի մեռյալ հոգիներ են: Իսկ սա հնարավորություն է տալիս ցանկացած ընտրություն մինչև վերջ կեղծել, ինչը և տեղի ունեցավ:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) նախկին պատգամավոր, նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը որոշել է վերադառնալ լրագրություն․ նա ծրագրում է մեդիահոլդինգ հիմնել և առաջիկայում հանդես կգա այդ նոր նախաձեռնությամբ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների։
Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) հուլիսի 1-ին տեղի կունենա «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Առաջին անգամ ՀՀ -ում Ռուսական արվեստի թանգարանում կներկայացվեն հեղինակի բոլոր աշխատանքները, որոնք առկա են մեր հանրապետությունում։