Բաժիններ՝

Ադրբեջանը Թուրքիայի և Պակիստանի հետ սեպտեմբերին համատեղ զորավարժություն կանցկացնի

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական «Real TV»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ մի շարք ադրբեջանցի սպաներ ռազմական կրություն են ստանում Թուրքիայում:

Հասանովի խոսքով՝ Թուրքիայի զինուժը կարևոր դերակատարություն ունի ադրբեջանցի սպաների և առհասարակ Ադրբեջանի բանակի մարտական պատրաստության մեջ:

Նա, գովաբանելով արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի բանակի մարտունակությունը և ցուցաբերած պատրաստվածությունը, նշել է, որ իրենց բանակն այդ արդյունքին հասել է թուրքական զինուժի շնորհիվ:

«Ադրբեջանի բանակը մանևրելու կարողությունները զարգացնելու համար Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի:

Զորավարժությունները նախատեսվում են սեպտեմբերին: Դրանց կմասնակցեն երեք երկրների զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները»,- ասել է Հասանովը և հավելել, որ այժմ Ադրբեջանում մասնագիտական խմբերն ուսումնասիրություններ են կատարում այն տեղանքում, որտեղ անցկացվելու է զորավարժությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930