ՄԻՊ-ի աշխատակազմը հյուրկալվել է «Դիզակ արտ» մշակութային կենտրոնում
Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի քանի օր առաջ հյուր էինք «Դիզակ արտ» մշակութային կենտրոնում: Այն հիմնել են կանայք, որոնք պատերազմից առաջ աշխատել են Հադրութի մշակութային հաստատություններում:
«Դիզակ Արտ» կենտրոնում ցուցադրված են պատերազմից փրկված ցուցանմուշներ, որոնք մեր պատմության ու մշակույթի վկայությունն են, ապացուցում են, որ Հադրութը բոլոր ժամանակների հայկական քաղաք է: Այս կենտրոնը նպատակ ունի պահպանել Հադրութի կոլորիտը, պատկերներն ու Երևանում այն դարձնել մշակութային միջոցառումների կենտրոն:
Մեր աշխատակազմի մասնագետների հետ հադրութցիների հետ քննարկել ենք նրանց իրավունքներին վերաբերող հարցեր:
Բարձրացված բոլոր հարցերի լուծման ուղղությամբ պայմանավորվել ենք համատեղ աշխատել: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից: Այս հարցերով ամուր համագործակցում ենք նաև Արցախի իմ գործընկերոջ՝ Գեղամ Ստեփանյանի հետ: Միասին կքննարկենք հարցերի լուծման ուղղություները»: