Բաժիններ՝

Հնդկաստանը վերջին ամիսներին 50 հազար զինծառայողներ է տեղափոխել Չինաստանի հետ սահման

Հնդկաստանը վերջին ամիսներին առնվազն 50 հազար զինծառայողներ է լրացուցիչ վերատեղաբաշխել Չինաստանի հետ սահմանին՝ այդ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար: Հունիսի 28-ին այդ մասին հայտնել է Mint թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։: Հրատարակության տվյալներով՝ պաշտպանության նախարարությունը զորքերն ու ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները տեղափոխել է երեք սահմանամերձ շրջաններ:

Ամբողջությամբ վերցված ՉԺՀ-ի հետ սահմանին ներկայումս կենտրոնացած է շուրջ 200 հազար հնդկաստանցի զինծառայող, ինչը, թերթի աղբյուրների տեղեկատվությամբ, 40 տոկոսով ավելի է անցյալ տարվա հեմեմատությամբ: Հրատարակության աղբյուրները նաեւ հայտնել են, որ ՉԺՀ-ն նույնպես վերջերս լրացուցիչ ուժեր է ուղարկել Սինցզյանի զինվորական հրմանատարության տնօրինությանը, որը պատասխանատու է Հիմալայների նախալեռներում Հնդկաստանի հետ սահմանի վիճելի շրջաններում պարեկության համար:

Չինաստանը սահմանամերձ շրջաններում կառուցում է բունկերներ եւ թռիչքա-վայրէջքային գոտիներ, նշել են աղբյուրները: Այս տեղեկատվության առիթով պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն եղել: 2000 թվականի մայիսին Լադաքի լեռնային շրջանում՝ երկու երկրների սահմանին առաջացել է դիմակայություն, որի հետեւանքով տեղի են ունեցել ընդհարումներ եւ երկուստեք եղել են զոհեր: Հնդկասանը եւ Չինաստանն այդ շրջանում կենտրոնացրել են ծանր հրետանի, տանկեր եւ օդուժ: Սակայն զինվորական եւ դիվանագիտական մակարդակներով մի շարք բանակցություններից հետո փետրվարի 10-ին Պեկինը եւ Նյու Դելին սկսել են զորքերի փոխադարձ հետքաշումը սահմանի գծից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս