Քաշաթաղում (Լաչին) ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել

Այսօր Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի (Լաչին) տարածքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել, հաղորդում է minval.az-ը։

Նշվում է՝ ադրբեջանական բանակի զինծառայողները մահացել են «Կամազ» մակնիշի ռազմական բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով։

Նշվում է նաև, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930