
«Ռոնալդուի տուգանայինները մի տեսակ առասպել են: Նա քայլում է դեպի գնդակը, և ոչինչ չի պատահում»․ Ռայթ

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Յան Ռայթը խոսել է այն մասին, թե ինչպես է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ազատ հարվածներ կատարում:
«Քանի՞ տուգանային կատարեց Ռոնալդուն: Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ նա 50-ից 1 հարված է կատարել: Նրա ազատ հարվածները միֆ են: Ռոնալդուն քայլում է դեպի գնդակը, և ոչինչ չի պատահում:
Կուրտուան շատ ժամանակ ուներ Ռոնալդուի տուգանային հարվածից գնդակը տեսնելու համար: Գումարած, դա Ռոնալդուն է: Նա այդքան հաճախ հարվածներ չի կատարում»,- ասել է Ռայթը:
Սիրարփի Աղաբաբյան