Մեսսիի նոր պայմանագրում մնացել են միայն որոշ չքննարկված դետալներ
Հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգմանը:
«Բլաուգրանայի» ղեկավարությունը և Մեսսիի շրջապատը վստահ են, որ հաջորդ շաբաթ նրանք կկարողանան հայտարարել համաձայնագիրը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Այժմ կողմերն աշխատում են համաձայնության գալ համաձայնագրի վերջին մանրամասների շուրջ, որոնք հաշվարկվել են մինչ 2023 թվականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայմանագրի 4 տարվա ընթացքում Մեսսին «Բարսելոնայում» կվաստակի 240 միլիոն եվրո: Նա երկու տարի կխաղա՝ որպես խաղացող, երկուսում՝ որպես ակումբի դեսպան ԱՄՆ-ում:
Անցած մրցաշրջանում 34-ամյա Մեսսին Լա լիգայի 35 խաղում խփել է 30 գոլ ու կատարել 9 գոլային փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան