Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողները Հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպել են հանդիսավոր միջոցառում:
«Պատիվ ունեմ» դաշինքը սկզբնական փուլում մարզային այցեր էր իրականացնում տարբեր խմբերով, որի նպատակը, ըստ էության, ծանոթանալն էր մարդկանց հուզող իրական խնդիրների հետ, ոչ թե գրասենյակից կռահեն, թե այս կամ այն մարզում մարդկանց ինչ խնդիրներ են հուզում, այլ անկաշկանդ հանդիպումներում, տներ այցելելով, ոչ ֆորմալ հանդիպումներով։ Սա յուրատիպ մոնիտորինգ է, որը հետո արտացոլվելու է դաշինքի ծրագրում։
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօր՝ մայիսի 31-ին Գյումրիում հանդիպեցին Շիրակի մարզի բնակիչների և շտաբերի աշխատակիցների հետ։
ԱՄՆ-ն Իրանից նավթի ներմուծում չի իրականացրել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ժամանակներից ի վեր:
ՀՀ նախագահի հրամանագրով արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 360-ով, մահացել է 16 մարդ։
ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցության երաշխավորմանն ուղղված կոնկրետ հանձնարարություններ:
«Սարի էն կողմի երեսը թուրքերն են նստած․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչ, 67 տարեկան Զենֆիրա Հակոբյանը և հենց իր տան մոտից ցույց տվեց Կութ գյուղից վերև ընկած սարերը, որտեղ շուրջ 3 շաբաթ թշնամին դիրքավորվել է։ Անհանգիստ է, ասում է՝ թշնամին եկել, մտել է մեր երկիր, նստել Սոթքի, Կութի, Ազատի և հարակից գյուղերի սարերի գլխին ու զննում է մեր ողջ տարածքը․
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:
«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելելու է Փարիզ: Այս այցելությունը, որն իրականացվելու է պարզապես նախընտրական հաշիվներով, մերժում ենք: Նախևառաջ, նա այսուհետ պաշտոնապես ոչ մի հանգամանք չունի ներկայացնելու Հայաստանը: Փաշինյանը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններում թեկնածու է, ինչպես մյուս թեկնածուները: Ըստ այդմ՝ այս այցելությունը մենք համարում ենք զուտ անձնական, և ոչ մի ձևով այն չի կարող ունենալ համայնքային բնույթ:
Հունիսի 2-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։
Հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, Սիսիանի հատվածում իրավիճակը հանգիստ է, որևէ տեղաշարժ կամ փոփոխություն չկա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Սիսիանի համայնքապետարանի խոսնակ Անի Սիմոնյանը։
Այսօր Արտաքին գործերի արդեն նախկին նախարար Արա Այվազյանն ԱԳՆ աշխատակիցների հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ ներկայացրել է իր հրաժարականի պատճառները՝ նշելով, որ իր որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ ԱԳՆ-ն չի կարող ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել:
Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է. Կարինե Նալչաջյան
Համացանցում հայտնված տեղեկատվության վերաբերյալ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է.
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է նորից հանդես գալ Բունդեսլիգայում:
Կոնվերս բանկը՝ Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում հայտարարում է հերթական ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում՝ 2020թ հունիսի մեկից մինչեւ օգտոստոսի 31-ը, Բանկի Վիզա քարտապանները յուրաքանչյուր անկանխիկ գործարքի համար կկուտակեն միավորներ՝ «ոսկիներ»:
«Հոգեբանության մի ճյուղ կա, որը կոչվում է քաղաքական հոգեբանություն, և ահա մենք մտանք քաոսի մի նոր, շատ ավելի բարդ, նախընտրական քաոսի փուլ, որովհետև այդ շրջանն իր մեջ միշտ պարունակում է քաոսային տարր: Հիմա՝ առավել ևս, ու ես չգիտեմ՝ Հայաստանը երբևէ այդքան բարդ իրավիճակում գտնվե՞լ է»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
2020 թվականի 44-օրյա պատերազմում մեր զոհված տղաներին այսօր որպես անհայտ կորած ներկայացնելը և հարազատների կողմից, տարբեր դիահերձարանների սառնարաներում, հարյուրավոր դիակների հայտնաբերումը հուշում է, որ «հայրենի» ապաշնորհ, թրքածին իշխանությունները գործում են ադրբեջանական սցենարներով:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 29-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 28-ամյա Արմեն Ա.-ին:
Ազգային ողնաշար ունեցող մարդը կապիտուլյանտի հետ չի կարող երկար աշխատել։
Ապրիլի 12-ին «168 Ժամ»-ը հրապարակել էր «Վ.Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրեն տնօրեն Ռուդոլֆ Սուրենի Հակոբյանի՝ բավականին ծավալուն ապացույցներով ծրարը՝ աղաղակող կոռուպցիայի մասին:
Կարինե Նալչաջյանը՝ երկրում տիրող հոգեբանական մթնոլորտի մասին. ՈՒՂԻՂ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 390-ին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում վիճակահանությամբ որոշվեց, թե հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն ինչ համարով են մասնակցելու քվեարկությանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հունիսի 3-ին արտահերթ նիստ կգումարի կառավարության նախաձեռնությամբ:
2021թ. մայիսի 30-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրիլա» խաղատան դիմացի հատվածում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել միջնամասի կանաչապատ գոտու երկաթե էլեկտրասյանը, որի հետևանքով ավտոմեքենայում գտնվող երկու ուղևորները ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ վարորդը՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Վաղվանից՝ հունիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները։ Ի դեպ, 47 երթուղու ուղեգիծը երկարացվել է Ա.Բաբաջանյան փողոցից մինչև Եռաբլուր։