
ՀՀ նախագահը ստորագրել է Արա Այվազյանի հրաժարականի դիմումը

ՀՀ նախագահի հրամանագրով արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»: