Մահվան ելքով ավտովթար՝ «Շանգրիլա» խաղատան դիմաց
2021թ. մայիսի 30-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրիլա» խաղատան դիմացի հատվածում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել միջնամասի կանաչապատ գոտու երկաթե էլեկտրասյանը, որի հետևանքով ավտոմեքենայում գտնվող երկու ուղևորները ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ վարորդը՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել և զննվել են դեպքի վայրին հարակից ռեստորանային համալիրի հսկիչ անցակետում առկա տեսանկարահանող սարքերը, ավտոմեքենայի երկու ուղևորները ճանաչվել են տուժող, նշանակվել են դիակի դատաբժշկական, փորձաքննություններ:
Որոշում է կայացվել՝ ավտոմեքենայի վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին, վերջինս հարցաքննվել է: Նրա օրգանիզմում ալկոհոլի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութին կարող եք ծանոթանալ՝ այցելելով